ՀՀ ՄԻՊ-ը Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ
ՀասարակությունՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախում այցելել է Ռազմական Ոստիկանություն, քրեակատարողական հիմնարկ եւ զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից:
«Արցախում այսօր այցելեցինք՝
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Այցերի ընթացքում տեղի ունեցան առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրեցինք նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։
Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՜ Հայաստանի, թե՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը»,ասվում է հաղորդագրությունում: