«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС 

Եթե թույլ չտանք, որ ՍԴ-ն ինքը քննի իրեն վերաբերող գործեր, ապա պիտի ստեղծենք մեկ այլ ատյան․ Գոռ Հովհաննիսյան

Блогосфера

Սահմանադրական դատարանն անհրաժեշտաբար իրավասու է ստուգել ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին սահմանադրական փոփոխության համապատասխանությունը գործող Սահմանադրության անփոփոխելի դրույթներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«„Nemo iudex in sua causa” = «Ոչ ոք չի կարող լինել դատավոր սեփական գործով»

Այն սկզբունքը, որ ոչ ոք չի կարող իր սեփական գործով լինել դատավոր, պատկանում է իրավական պետության հիմնարար սկզբունքներին։ Արդարադատության էությունն է, որ այն իրականացվի գործի հետ կապ չունեցող երրորդ անձի կողմից անձնային ու առարկայական անկախության հիման վրա:

Գործո՞ւմ է արդյոք այս սկզբունքն անսահմանափակ ձևով նաև Սահմանադրական դատարանի համար։

ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդվածի 1-ին մասը (iudex inhabilis) երաշխավորում է դատավորների չեզոքությունը սահմանադրական դատավարությունում։ Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն իր բազմաթիվ որոշումներում բազմիցս ընդգծել է, որ ՍԴ դատավորների կանխակալության վերաբերյալ կասկածի համար պետք է գործի շատ ավելի խիստ մասշտաբ, քան քրեական կամ քաղաքացիական դատավարությունում: Այս տեսնակյունից ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդ․ 1-ին մասում սպառիչ թվարկված հիմքերը պետք է մեկնաբանվեն չափազանց նեղ՝ հաշվի առնելով սահմանադրական վարույթների առանձնահատկությունները։

Պատճառներից մեկն այն է, որ սահմանադրական դատավարությունում գործի քննությունից հեռացված դատավորի տեղը մեկ այլ դատավոր չի կարող զբաղեցնել, ուստի ՍԴ դատավորներին բացարկ հայտնելու հեշտության արդյունքը կլինի այն, որ յուրաքանչյուր հաջող բացարկը կփոքրացնի դատարանի կազմը, և արդեն շատ քիչ հաջող բացարկները կհանգեցնեն դատարանում քվորումի բացակայության։ Հետևաբար, առկա է վտանգ, որ կոնկրետ գործերով նպատակադրված բացարկներ հայտնելու միջոցով դատարանի կազմը կարող է ենթարկվել մանիպուլյացիայի։ Ու հենց նման փորձի մենք արդեն ականատես եղել ենք։ Ուստի ՀՀ ՍահմԴՕ 16-րդ հոդ․ 1-ին մասը պետք է նպատակաբանորեն նվազեցվի, երբ դատավորներից մեկին կամ մի քանիսին բացարկ հայտնելն ակնհայտորեն հուշում է նման չարաշահման մասին։ Միայն այսպես կարելի է թույլ չտալ, որ էականորեն վնասվի ՍԴ-ի գործունակությունը։

Այդ պատճառով ՍԴ դատավորների պարագայում դատավարության ելքով ընդհանուր շահագրգռվածությունը կողմնակալության վերաբերյալ կասկածի հիմք չէ։ Այս մոտեցումը հաշվի է առնում այն հանգամանքը, որ հատկապես իրավանորմերի վերահսկողության և անհատական դիմումի վարույթներում ընդունվում են որոշումներ, որոնք, օրենքների ընդհանուր և վերացական բնույթի պատճառով, վերաբերում են անորոշ թվով անձանց և անորոշ թվով դեպքերի։ Օրինակ՝ որևէ հարկատեսակի մասին ՍԴ որոշումը վերաբերում է յուրաքանչյուր պոտենցիալ հարկ վճարողի։ Եթե, օրինակ, ՍԴ-ի որոշման անմիջական ազդեցությունն առանձին դատավորի հարկային պարտավորությունների վրա համարվի կանխակալության հիմք, ապա ՍԴ-ն ընդհանրապես չի կարողանա ստուգել Հարկային օրենսգրքի սահմանադրականությունը, որովհետև բոլոր դատավորները հարկեր վճարելու իրենց պարտականության պատճառով կլինեն կանխակալ։ Նույնը վերաբերում է ամուսնաընտանեկան, ժառանգման և իրավունքի այլ ոլորտների հետ կապված հարցերի քննությանը։ ՍԴ դատավորները չպետք է քննեն, օրինակ, նաև կրոնի ազատությանն առնչվող հարցեր, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ կրոնի դավանորդ է կամ էլ հենց ոչ ու հենց այդ պատճառով կանխակալ կարծիք ունի ցանկացած այլ կրոնի վերաբերյալ։ ՍԴ որոշումների սկզբունքային բնույթի պատճառով նրա դատավորների կանխակալության վերաբերյալ կասկածի համար չափազանց խիստ մասշտաբ կիրառելն անհրաժեշտ է անխափան սահմանադրական արդարադատություն ապահովելու համար։

Այն հարցին, թե արդյոք ՍԴ-ն իրավասու է քննել իրեն վերաբերող հարցեր, պետք է տալ դրական պատասխան։ ՍԴ-ն Սահմանադրության նորմերը վերջնական պարտադիր ուժով մեկնաբանելու իրավասություն ունեցող միակ մարմինն է։ Իբրև Սահմանադրության պահապան, ՍԴ-ն իրավասու է մեկնաբանել Սահմանադրության ցանկացած նորմ, այդ թվում՝ ՍԴ-ին վերաբերող սահմանադրական նորմերը։ Հակառակ դեպքում նա չէր կարողանա ստուգել, օրինակ, ՍԴ մասին օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը, որովհետև այդ օրենքն ամբողջությամբ վերաբերում է հենց իրեն։ Բայց արդեն իսկ պրակտիկայում ՍԴ-ն մի քանի անգամ քննության է առել ՍԴ մասին օրենքի սահմանադրականության հարցը, ու դա ոչ ոքի մոտ ՍԴ դատավորների անաչառության վերաբերյալ կասկած չի հարուցել։

Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության ստուգման վարույթին։ Այս վարույթում ՍԴ-ն ստուգում է սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված դրույթների համապատասխանությունը բացառապես Սահմանադրության անփոփոխելի նորմերին՝ 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներին։ Ու քանի որ այս վարույթում ընդունվող որոշումը նույնպես ունի սկզբունքային բնույթ սահմանադրական փոփոխությունների ընդհանուր ու վերացական գործողության պատճառով, ուստի այդ որոշման ազդեցությունը ՍԴ դատավորների վրա նրանց կանխակալ վերաբերմունքի առնչությամբ կասկածի հիմք չէ։

Եվ վերջապես, եթե մենք պնդենք, թե այնուամենայնիվ ՍԴ-ն չպիտի իրավունք ունենա մեկնաբանելու իրեն վերաբերող սահմանադրական նորմերը, ապա բոլոր դեպքերում անհրաժեշտ է մի ատյան, որը դա կանի։ Այդ անհրաժեշտությունն անմիջականորեն բխում է Սահմանադրության գերակայության սկզբունքից։ Գերմանիայի Դաշնային ՍԴ նախկին նախագահ պրոֆ․ Լիմբախն ասում է․ «Սահմանադրության գերակայության սկզբունքի մասին գաղափարի հետ նույն պահին ծնվել է նաև սահմանադրական արդարադատությունը։ Որովհետև հենց այդ պահից պետք էր պատասխանել այն հարցին, թե ինչպես պետք է վերահսկել, թե արդյոք օրենքները, դատական ակտերը և գործադիր իշխանության գործողությունները համահունչ են Սահմանադրությանը»։ Սահմանադրության գերակայությունը ոչ մի գրոշ չարժե, եթե չպիտի լինի Սահմանադրության խախտումներն ստուգելու ու դրանք վերացնելու հնարավորություն։

Եթե մենք թույլ չտանք, որ ՍԴ-ն ինքը քննի իրեն վերաբերող գործեր, ապա պարտադիր պիտի ստեղծենք այդ գործերը քննող մեկ այլ ատյան, որը Սահմանադրությամբ կստանա այդ իրավասությունը։ Բայց հենց նույն պահին կծագի նույն հարցն այդ ատյանի առնչությամբ․ իրավունք պիտի ունենա՞ այդ ատյանը որոշում ընդունելու ինքն իր հարցով։ Բնականաբար հետևողականությունը պահանջում է մերժել այդ հնարավությունը, քանի որ նա կունենա կանխակալ վերաբերմունք, եթե քննի իրեն վերաբերող հարցեր։ Ուստի մեզ անհրաժեշտ է ևս մեկ ատյան, որը Սահմանադրությամբ կստանա այդ նախորդ ատյանի լիազորությունների վերաբերյալ գործեր քննելու իրավասություն։ Ու կրկին նույն հարցը կառաջանա այս նոր ատյանի առնչությամբ, ու մեզ պետք կլինի ևս մի նոր ատյան, ևս մեկը, ևս մեկը․․․ Եթե մենք չենք ուզում, որ ինչ-որ մի ատյան քննի իրեն վերաբերող գործեր, ապա մենք անհրաժեշտաբար կունենանք ատյանների անվերջ շարան։ Գիտության մեջ այս փաստարկը կոչվում է դատական ատյանների շարան ad infinitum = մինչև անվերջություն։

Քանի որ սա խելագարություն է, ուստի այդ ատյաններն ի վերջո ինչ-որ մի տեղ պիտի կանգ առնեն։ Ու հայ սահմանադիրը այլ երկրների սահմանադիրների նման կանգ է առել հենց ՍԴ-ի վրա։ ՍԴ-ն անհրաժեշտաբար իրավասու է ստուգել ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին սահմանադրական փոփոխության համապատասխանությունը գործող Սահմանադրության անփոփոխելի դրույթներին։ Ուրիշ տարբերակ չկա»,-նշել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить Армению
Самое популярное