Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ
WorldՎրաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Իրանի հետ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին:
Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցիչը գրանցվել է Իրանում: Նշվում է, որ իրանական կողմը միջոցներ է ձեռնարկում տվյալ հիվանդության դեմ պայքարի նպատակով, ինչպես նաև կատարում է Իրանից դուրս եկող քաղաքացիների սքրինինգ:
Նշվում է, որ ներկայումս ուղևորներն արդեն չեն կարող Իրանից թռչեկ Վրաստան: Ընդ որում՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ավիաընկերություններին հնարավորություն կտրվի Իրանից վերադարձնել արդեն այնտեղ գտնվող Վրացի զբոսաշրջիկներին:
Այսպես, դեռևս բաց է Իրանի հետ վրացական ցամաքային սահմանը: