Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաղթական խաղին
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Անդրե Չալըշըրը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
Ֆուտբոլի Շվեդիայի գավաթի խաղարկության առաջին փուլում «Գոտեբորգ»-ը մրցեց և 2:0 հաշվով հաղթեց «Վեստերոս»-ին:
Հայաստանի ազգային թիմից Անդրե Չալըշըրը «Գոտեբորգ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Գոտեբորգ»-ը երկրորդն է ենթախմբում: