Գրոսմայստեր Արման Միքայելյանը 9-րդն է Պրահայի մրցաշարում
СпортԳրոսմայստեր Արման Միքայելյանը ավարտեց ելույթները Պրահայի միջազգային մրցաշարում:
Չեխիայում ընթացող Պրահայի շախմատային փառատոնի բաց մրցաշարում Միքայելյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանից Ակաշը:
Պրահայի շախմատի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվում էր 13 մրցաշար՝ 10 շրջանային, 1 բաց մրցաշար, ինչպես նաև արագ և կայծակնային մրցաշարեր։ Փառատոնի գլխավոր Masters մրցաշարին մասնակցում են 10 հանրահայտ գրոսմայստերներ: Բաց մրցաշարին մասնակցում էր 248 շախմատիստ 35 երկրից: