Բահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
МирԲահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել է Բահրեյնի լրատվական գործակալությունը՝ հղում անելով թագավորության առաողջապահության նախարարությանը:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հիվանդությունը հայտնաբերվել է Բահրեյնի հպատակի մոտ, որը ժամանել է Իրանից:
Նա, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակվածի հետ, կարանտինի մեջ են դրվել Մանամայի բժշկական կենտրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: