Զոհաբերել ենք մեր սեփականությունը, ինչո՞ւ պիտի մասնակցենք մրցույթի․ Աբգար Պետրոսյան
ՏեսանյութերՔաղաքապետի հետ հանդիպել չհաջողվեց, հանդիպեցինք փոխքաղաքապետի հետ՝ պարոն Տիգրան Վիրաբյանի հետ, քննարկեցինք մեր հարցը և որոշեցինք, որ վաղը չէ մյուս օրը ինքը գա հեծանվահրապարակ և տեղում էլ քննարկեցինք, էնտեղ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը։
«Մենք «Հայաստան» հասարակական կազմակերպության մարզադպրոցն ենք, մենք ունենք սեփականություններ, մեր մարզաբազաները մեր սեփականություններն են։ Քանի որ հեծանիվը թանկ սպորտաձև է, մենք գտել ենք ներդրումային ծրագրի տարբերակ, ըստ որի՝ մեր սեփականությունը նվիրաբարել ենք Երևան համայնքին, պայմանով, որ կառուցվի նոր հեծանվահրապարակ։ Հիմա հեծանվահրապարակի տարածքի պահպանման համար մրցույթ է հայտարարվում կառավարության կողմից, ինչու պիտի մենք մասնակցենք նոր հայտարարվող մրցույթին, եթե գիտակցված զոհաբարել ենք մեր սեփականությունը»,- նշեց Աբգար Պետրոսյանն ու հավելեց՝ ավելի լավ է իրենց գումարը դրամաշնորհային կարգով տան իրենց։
Մանրամասները՝ տեսանյութում։