Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է (տեսանյութ)
VideoՓետրվարի 22-ին, ժամը 00․15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայողները Ձախափնյակ փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի 44-ամյա մի բնակչի, որը իրականացնում էր հրավառություն։
Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կրկին հորդորում ենք՝ ժամը 23-ից հետո չիրականացնել հրավառություն։ Ոստիկանությունը հետևողական է։