ԱՄՆ-ում մինչեւ ապրիլի վերջը կսկսեն փորձարկել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
ԱՄՆԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը մտադիր Է մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջն սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Այս մասին հայտարարել է այդ հիմնարկության տնօրեն Էնթոնի Ֆաուչին փետրվարի 24-ին The Wall Street Journal թերթի լրագրողների հետ կայացած հարցազրույցում:
Պատրաստուկը մշակել է Moderna դեղագործական ընկերությունը հիշյալ ինստիտուտի հետ համագործակցությամբ: Պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն տրվել է Ֆաուչիի ստորադրյալներին: Փորձարկումներին սկզբնապես կմասնակցեն 20-ից մինչեւ 25 կամավորներ, որոնք վարակված չեն եղել վիրուսով: Արդյունքները կարող են ստացվել հուլիսին կամ օգոստոսին: Ֆաուչին նշել է, որ պատվաստանյութը մշակվել է շատ արագ: Նրա խոսքով՝ նույնիսկ եթե առաջին փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, պատրաստուկը կարող է լայնորեն մատչելի լինել սոսկ հաջորդ տարի: Ինստիտուտի տնօրենն արձանագրել Է, որ վիրուսի տարածումը տաք ամիսներին կարող է դանդաղել: «Պատվաստանյութի կրառումը վարակի տարածումը լիովին ճնշելու միակ միջոցն է»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: