ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդուն բերման են ենթարկել Մաշտոցի բաժնի ծառայողները
ПравоՈստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 24-ին ժամը 18:00-ին, Մաշտոցի անձնագրային բաժանմունքից բաժին են ներկայացրել 48-ամյա Արթուր Հ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 48-ամյա տղամարդը 2019 թ. հունիսի 6-ից ՌԴ Տյումենի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 4-րդ մասի մեղադրանքով: