Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում:
Դուբայի 500 ATP մրցաշարի մեկնարկում Ջոկովիչի մրցակիցը Թունիսից Մալեկ Ժազիրին էր: Սերբ թենիսիստ հաղթեց երկու սեթում 6:1, 6:2 հաշվով: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի Գերմանիայից Ֆիլիպ Կոլշրայբերի հետ:
Դուբայի ATP 500 մրցաշարը կեզրափակվի փետրվարի 29-ին: Այն ունի մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ: