Արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե. Դանիել Իոաննիսյան
Բլոգոսֆերա«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ
Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.
«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը): ․․․
...
3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:»
Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե»: