Վազորդը կոտրել է ոտքն ու 10 ժամ չորեքթաթ քայլել՝ օգնություն գտնելու նպատակով (տեսանյութ)
ВидеоՎաշինգտոնում ամերիկացի վազորդը կոտրել է ոտքն ու 10 ժամ չորեքթաթ քայլել՝ օգնություն գտնելու նպատակով: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
26-ամյա մարզիկ Ջոզեֆ Օրլենդորֆը (Joseph Olendorf) ընկել և կոտրել է ոտքը Օլիմպիկ ազգային պարկում՝ ձմեռային վազքի ժամանակ:
Այդ վայրում բջջային կապը հասանելի չի եղել, ուստի նա ստիպված է եղել չորեքթաթ քայլել 10 կիլոմետր: Տղամարդը վախեցել է սառչել, քանի որ նրա հագին եղել է միայն կարճ շորտեր և շապիկ:
Փրկարարները գտել են նրան 10 ժամ անց՝ առավոտյան 4:30-ին: Նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ուղղաթիռով տեղափոխել են մոտակա հիվանդանոց: