Չինաստանում ոստիկանները ավելի քան 1,5 հազար մարդու են ձերբակալել կեղծված բժշկական դիմակներ վաճառելու պատճառով
Բլոգոսֆերա
Չինաստանի իրավապահ մարմինները ավելի քան 1,5 հազար մարդու են ձերբակալել կեղծված բժշկական դիմակներ արտադրելու եւ վաճառելու պատճառով: Այս մասին հայտնել է Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Դու Հանվեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ընդհանուր «ձերբակալվել է 1560 մարդուց ավելի»: «Մենք ընդհանուր բացահայտել ենք 688 գործ: Ոստիկանությունն առգրավել է ավելի քան 31 մլն միավոր կեղծված արտադրանք՝ պատրաստված ազգային եւ միջազգային ստանդարտները չպահպանելով»,- մամուլի ասուլիսում ասել է Դու Հանվեյը: Պաշտոնյան նշել է, որ բռնագրավված բեռի արժեքը կազմում է 174 մլն յուան (24,8 մլն դոլարից ավելի):