Ով է 1991-ի «Այո»-ի տարբերանշանի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը անուններ է հնչեցնում
ОбществоԱվելի վաղ հայտնի դարձավ, որ Սահմանադրության հանրաքվեի տարբերանշանը 1991 թ․ Անկախության հանրաքվեի «ԱՅՈ»-ի կրկնօրինակն է, որը տարիներ առաջ հրապարակվել է «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 23-ի համարի շապիկին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում 1991թ.-ին «Երեկոյան Երևան» օրաթերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանն ասաց, որ այդ տարիներին իրենց հետ 3 հոգի է աշխատել` Ստյոպա Նարոյանը, Ցոլակ Ղանդիլյանն ու Նիկոլայ Մանուկյանը․ «Նարոյանն արդեն մահացել է, իսկ Ղանդիլյանը Նկարիչների միության անդամ է` հայտնի նկարիչ է։ Չեմ հիշում, ով է հեղինակը, բայց այդ ժամանակներոմ նրանք չէին կարող այդպիսի պաստառ հեղինակել։ Մեկն այդքան մտածողություն ու ունակություն չուներ, մյուսը՝ այդ տարիներին չի աշխատել։ Քանի որ այն ժամանակ տառատեսակ չունեինք Ստյոպա Նարոյանը գրում էր վերնագրեր, բայց կարող է միտքը պայծառացել է այդպիսի բան է արել։ Ես ավելի շատ կասկածում եմ, որ հեղինակը Ցոլակ Ղանդիլյանն է կամ Նիկոլայ Մանուկյանը»,- ասաց Ենգիբարյանը։
Նրա խոսքով՝ որ այդ տարիներին լուսանկարչական ապարատ չունեին, և ձեռքով էին նկարում թերթի շապիկի նկարները։
Անդրադառնալով տարբերանշանի գողության մասին խոսակցություններին, որի համար հաղթած կազմակերպությունը 3 մլն դրամ է ստացել, Ենգիբարյանն ասաց․ «Խայտառակություն է, մեր տառատեսակն է վերցրել ու նոր բան չստեղծելով այդքան գումար է ստացել»,- ընդգծեց նա:
Նկատենք, սակայն, որ Ցոլակ Ղանդիլյանը հերքել է՝ ասելով, որ ինքը չէ նկարի հեղինակը։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 25-ին, Սահմանադրության հանրաքվեի դրամահավաք-երեկոյի ընթացքում հայտնի դարձավ, որ քարոզարշավի «ԱՅՈ»-ի տարբերանշանի հաղթող է ճանաչվել «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպությունը, սակայն այսօր պարզվեց, որ վերջինս գրագողություն է արել։
Սոնա Հարությունյան