Արմավիրի մարզում 60-ամյա վարորդը «Կարմիր կամրջի» մոտ կողաշրջվել է. կա վիրավոր
Чрезвычайный случайԵրեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Գուրգեն Մ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 592 համարանիշի ավտոմեքենայով Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի ՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքերում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Մայրանուշ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված ուղևորը վարորդի կինն է: