Գիտնականները նավթից ադամանդ են ստացել
Наука и культураԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները կարողացել են նավթից չմշակված ադամանդ ստանալ: Դա նրանց հաջողվել է նյութերի ճիշտ հավասարակշռությունը, ջերմաստիճանը և ճնշումը պահպանելու շնորհիվ: Գիտափորձի արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում։
Նշենք, որ և՛ նավթի, և՛ ադամանդի մեջ հիմնական քիմիական տարրը ածխածինն է։ Իսկ ադամանդները բնության մեջ նույնպես առաջանում են ածխածնային միացությունները մեծ ճնշման տակ հայտնվելու արդյունքում։