Չինական գյուղերից մեկի բնակիչները կունգ-ֆուի հնարքներով «պաշտպանվել են» կորոնավիրուսից (տեսանյութ)
ВидеоՉինաստանի Շանդուն նահանգի գյուղերից մեկի բնակիչները որոշել են ինքնուրույն կանխել նոր կորոնավիրուսի մուտքն իրենց գյուղ: DailyMail-ի փոխանցմամբ՝ նրանք անցակետ են տեղադրել գյուղ մտնող ճանապարհի վրա և պահակներ նշանակել այնտեղ:
Եվ, ահա, համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պահակներից մեկը փորձում է կունգ-ֆուի հնարքներով կանխել համագյուղացու մուտքը:
Վերջինս ուշ ուշ երեկոյան բնակավայր վերադառնալիս ցանկացել է անցնել արգելապատնեշը, սակայն պահակը նրան թույլ չի տվել և ավելին՝ էքսցենտրիկ մեթոդով ի ցույց է դրել իր վճռականությունը:
Ինչպես երևում է կադրերում, գյուղացին որոշել է չբարկացնել պահակին և հեռացել է անցակետից: