Արարատ լեռն ու Անին Հայաստան են և վերջ․ Արմեն Այվազյան
Блогосфера«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«...ԱՐԱՐԱՏ ԼԵՌՆ ՈՒ ԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԵՎ ՎԵՐՋ
Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը հրաշալի առիթ է ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարությունը վերջապես պաշտոնապես հայտարարի, որ Վանը, Կարինը, Բիթլիսը, Մուշը, Սասունը, Տիգրանակերտը (Դիարբեքիրը), Կարսը, Իգդիրը, Արարատ լեռն ու Անի մայրաքաղաքը ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԵՎ ՎԵՐՋ։
«Իմ եղբայրը ՝ նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ես ուզում եմ կրկնել այդ արտահայտությունը». - այսպիսի լկտի ու տգետ հայտարարությամբ է հանդես եկել այսօր Բաքվում Արևմտյան Հայաստանը ցեղասպանած ու զավթած ֆաշիստական Թուրքիայի ղեկավարը:
«Мой брат, президент Ильхам Алиев сказал, что Карабах — это Азербайджан. Я хочу повторить эту фразу», — передают слова турецкого лидера азербайджанские СМИ».