Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջեւում է
ԱշխարհՖրանսիան ստիպված կլինի դիմակայել կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն է՝ արդյունավետ կերպով հակազդել հիվանդությանը, փետրվարի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նույն օրը առավոտյան Մակրոնը ժամանել Է մայրաքաղաքի Pitie-Salpetriere հիվանդանոց Փարիզի 13-րդ օկրուգում: Փետրվարի լույս 26-ի գիշերը հենց այդ բուժհիմնարկում է մահացել կորոնավիրուսով վարակված ֆրանսիացիներից մեկը:
«Մեր առջեւ ծառացել է ճգնաժամը, համաճարակ է սպասվում… Մեր պարտքն է լավագույնս դիմակայել դրան»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը հիվանդանոցի անձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Նա բժիշկներին հավաստիացրել է, որ կաջակցի նրանց: Ներկայում Ֆրանսայում վարակված է 18 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: