Վայելեցինք Երևանի հրաշալի եղանակը. Արմեն Գրիգորյանը զբոսնել է Ստանիսլավ Զասի հետ
BlogosphereՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
«ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք, ինչպես նաև վայելեցինք Երևանի հրաշալի եղանակը: Պարոն Զասի հետ մոտ 2 տարվա աշխատանքային փորձ կա, և համոզված կշարունակենք արդյունավետ համագործակցությունը»,- գրել է Արմեն Գրիգորյանը: