Սյունիքում կան հատվածներ, որոնցով ադրբեջանցիները մեքենայի համարը փոխելով կարող են գալ Երևան. Քոչարյան Անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ ընտրություններին Եթե ազնիվ լինենք` մնացել են Արցախի պետականության բեկորները. Ռոբերտ Քոչարյան Այս իշխանությունը մեզ դարձրեց ՌԴ-ի պրոտեկտորատը. Ռոբերտ Քոչարյան Ինչո՞ւ չէր ռմբակոծվել Արցախի նախագահականի շենքը, սա հարց է, որի պատասխանը չկա․ Քոչարյան Քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման փոփոխությունները. ԿԳՄՍ փոխնախարար Պատերազմի սխալներն այնքան շատ են, որ ես մտածում եմ՝ մեկ մարդու, մեկ պատերազմի համար սրանք չափից դուրս շատ են. Քոչարյան Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արցախի ՆԳՆ համակարգում գործող ԱԻՊԾ տնօրեն 

Ապօրինի անտառահատումների դեպքերով ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգման ցուցանիշը

Հասարակություն

Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը, ինչն առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընացում մարզի դատախազության հետևողականության հանգամանքով։

Մասնավորապես, 2019թ. ընթացքում վարույթում քննվել է ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված 127 քրեական գործ` որը 2018թ. համեմատ  ավելի է 18-ով կամ 16.5%-ով: Դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 26 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ կամ 2018թ. համեմատ 53%-ավելի քրեական գործ՝ 27.3%-ով ավելի անձանց վերաբերյալ: Ընդ որում՝ Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից 2019թ. ընթացքում նշված հոդվածի հատկանիշներով հետաքննության մարմնի կողմից նախապատրաստված նյութերից 6-ով վերացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները և նույն հոդվածի տարբեր մասերով հարուցել են քրեական գործեր:

Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում ավարտվել է 22 անձի վերաբերյալ 17 քրեական գործ։

Ապօրինի ծառահատումներին առնչվող պաշտոնական հանցագործությունների հատկանիշներով 2019թ. ընթացքում Տավուշի մարզային դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվել է 21 քրեական գործ, որոնցից առանձնապես խոշոր չափերով վնասի պատճառմամբ կատարված ապօրինի անտառահատման հետ պաշտոնեական անփութության համակցության հատկանիշներով՝ 17 քրեական գործ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ համակցության հատկանիշներով՝ 3 քրեական գործ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ համակցությամբ՝ 1 քրեական գործ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութութուն կատարելու համար և 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստի առթիվ 2019թ. հարուցված մեկ քրեական գործով կոռուպցիոն չարաշահումներում այս կամ այն կերպ ներգրավվածության համար այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ որոնցից 3-ը՝ նշված մասնաճյուղի աշխատակիցներ: Նշված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում:

Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը նպաստում է այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որի շրջանակում փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում: Բացի այդ, դատքննության փուլում գտնվող այս բնույթի քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն՝ հիմնական պատիժներին զուգահեռ մեղադրողների կողմից միջնորդելով նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

2019թ. միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը և պետությանը պատճառված շուրջ 623մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 2.3 անգամ (269մլն դրամ): Վերականգնվել է մոտ 30մլն ՀՀ դրամի չափով վնաս, որը 2018թ. համեմատ (7.8մլն դրամ) ավելի է շուրջ 3.8 անգամ: Չվերականգնված գումարի մի մասով արդեն իսկ կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Բացի այդ, 2019թ. ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստված նյութերով ապօրինի ծառահատումների այն դեպքերում, երբ բավարար չեն եղել քրեական գործ հարուցելու հիմքերը, 237 անձինք ենթարկվել են վարչական տույժի: Դրանցով վնասի ընդհանուր չափը կազմել է 26մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 10.5մլն ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի մասով գործերը ներկայացվել են ԴԱՀԿ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյունիքում կան հատվածներ, որոնցով ադրբեջանցիները մեքենայի համարը փոխելով կարող են գալ Երևան. Քոչարյան Անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ ընտրություններինԵթե ազնիվ լինենք` մնացել են Արցախի պետականության բեկորները. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը մեզ դարձրեց ՌԴ-ի պրոտեկտորատը. Ռոբերտ Քոչարյան Ինչո՞ւ չէր ռմբակոծվել Արցախի նախագահականի շենքը, սա հարց է, որի պատասխանը չկա․ Քոչարյան Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճակատագիրը կախված է կորոնավիրուսի պատվաստանյութից․ Բիլ ԳեյթսՔննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման փոփոխությունները. ԿԳՄՍ փոխնախարար Պատերազմի սխալներն այնքան շատ են, որ ես մտածում եմ՝ մեկ մարդու, մեկ պատերազմի համար սրանք չափից դուրս շատ են. ՔոչարյանՀայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է. քաղաքագետՊատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արցախի ՆԳՆ համակարգում գործող ԱԻՊԾ տնօրենԻշխանափոխության պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ պետականության պահպանման․ Վագզեն Մանուկյան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` ուղիղ Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան Շավարշ Կարապետյանի անունով մոլորակ է անվանակոչվելՎենետիկում հավաքված հումանիտար օգնության ապրանքները կուղղվեն պատերազմից տուժած հայ բնակչությանըԼեհ քաղաքական գործիչը թողարկել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բրոշյուրներ (տեսանյութ)Ում է հետաքրքրում իր ժողովրդին դավաճանության մեջ մեղադրող պարտված իշխանության կարծիքը․ քաղաքագետ «Աերոֆլոտը» մարտ-ապրիլ ամիսներին չեղարկում է թռիչքները Մոսկվայից Երևան«Հարսիս ինքնասպանությունը մեր ընտանիքի վրա ճնշման հետևանքն է»․ Հենզել Մկոյան Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար․ ՓաստինֆոՀայտնաբերվել է կորոնավիրուսի անսպասելի հետևանքԵԽ-ում կներկայացնեմ զեկույց` սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու եւ ատելության հրահրման դեմ. ԶոհրաբյանՆիկոլ Փաշինյանի «հին նոր» յուրայիններըԱդրբեջանցի փախստականների վերադարձ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներ բացառվում է. Վահրամ Պողոսյան. 168.am Վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Արտակ Զաքարյանը` Զարիֆի հայտարարության մասինԱԺ պատգամավորները պատերազմի օրերին Արցախ գնացել են որպես աշխատանքային այց և ստացել օրապահիկ ու գիշերակացի գումար. Tert.am 10 հարց, 10 պատասխան` Հայոց բանակի օրվան ընդառաջ. Արմեն Այվազյան«Հոգատար հայր էր, ուշադիր ամուսին». ոստիկանության մայոր Սարգիս Նավասարդյանը զոհվել է ՇուշիումՖրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելեց Երեւանում կառուցվող Անատոլ Ֆրանսի անվան ճեմարան Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սերժանտ Էդգար Մարկոսյանին Արցախի հերոսի կոչում շնորհվեց Քանի՞ պաշտոնյա ցանկացած պահի արտերկիր մեկնելու հնարավորություն ունի Հայտնի է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվըՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել (տեսանյութ)Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը Արցախի նորանշանակ ոստիկանապետը Ջալալ Հարությունյանի եղբայրն է ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ մուտք գործելու՝ օդային հաղորդակցության սահմանային անցակետերի ցուցակը Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպանՖրանսիան կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը. ԱԳՆ պետքարտուղար Ջաղացաձորի բնակիչը հեռուստացույց է գողացել ու նվիրել զոքանչին (տեսանյութ)Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ ԹովմասյանՖրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին Մեկնարկել է «Նոր էջ» մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագիրըՌուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆԶինծառայողներն արյուն են հանձնել. ՊՆ Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. ՊուտինՎահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները «Ճանաչենք մեր հերոսներին». ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունները
Ամենադիտված