Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր և կնոջ հետ
Հասարակություն«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր և կնոջ հետ:
«Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ:
Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը:
Հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի շրջանակում տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Նարոյան Ստեփանի իրավահաջորդի միջև, յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։