Tinder-ն արգելափակել է բրիտանուհու օգտահաշիվը՝ նրա արտաքինի պատճառով (լուսանկարներ)
ԼուսանկարներՄեծ Բրիտանիայի բնակչուհի Լորա Մունդին արգելափակվել է Tinder ծանոթությունների հավելվածում: Daily Mail-ի փոխանցմամբ՝ պատճառը Մունդիի արտաքինն է: Բանն այն է, որ Tinder-ի օգտատերերը չափազանց գեղեցիկ են համարել բրիտանուհուն:
21-ամյա Մունդին որոշել էր ծանոթանալ տղաների հետ վիրտուալ հարթակում, քանի որ նրա ընկերներից մի քանիսը գտել էին իրենց երկրորդ կեսին հենց այդ հավելվածի միջոցով:
Բրիտանուհին գրանցվել է կայքում, ապա զետեղել այնտեղ իր լուսանկարները: Րոպեներ անց նա մեծ քանակությամբ նամակներ է ստացել, որոնցում տղամարդիկ նշել, որ նրա լուսանկարները կեղծ են:
Լորային գրել են, որ լուսանկարներում ինքը չէ պատկերված, այլ՝ ինչ-որ մոդել:
Արդյունքում՝ Tinder-ն արգելափակել է աղջկա օգտահաշիվը: Հավելվածը նամակ է ուղարկել բրիտանուհուն՝ հայտնելով, որ նա խախտում է ընկերության կանոնադրությունը: