ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին Տեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով 

«Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը»

Բլոգոսֆերա

Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը

Հայաստանում «հեղափոխության» հիմնական թեզը «Սերժիկ հեռացիր»-ն էր, որի բուն իմաստը, եթե փորձենք այն ավելի հասկանալի կերպով շարադրել, հետևյալն է․ «Վատ մարդկանց հեռացնում ենք, որպեսզի իշխանության գան լավ՝ ազնիվ մարդիկ»։ Սա կամայական մեկնաբանություն չէ։ Եթե ուշադիր հետևենք իրենցքայլական պատգամավորների ելույթներին, ապա այդ միտքն, այս կամ այն փաթեթավորմամբ, պարբերաբար հնչում է։ Այլ, ավելի հեղափոխական տեսակետ, ապագա անելիքների իմաստով, ըստ էության չի հնչել, եթե հաշվի չառնենք վեթինգը, անցումային արդարադատությունը և այլ տապալված նախաձեռնությունները։

Փորձենք հասկանալ՝ արդյոք «լավը» կամ «վատը», «ազնիվն» ու «անազնիվը» քաղաքակա՞ն կատեգորիաներ են և արդյոք նման գաղափարի վրա հնարավո՞ր է երկարատև քաղաքականություն կառուցել։

«Հեղափոխության» մյուս թեզն այն է, որ իրենք ներկայացնում են ժողովրդին և ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության։ Այդ թեզի վրա է կառուցված նաև ապրիլին նշանակված հանրաքվեի նպատակը, այսինքն, ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության և հիմա ժողովրդին է պետք հանձնել Սահմանադրական դատարանը՝ հակաժողովրդական ուժերի վերջին բաստիոնը։

Պատմության ընթացքում նման թեզերի վրա հռետորաբանություն կառուցած բազմաթիվ «ժողովրդի» իշխանություններ են եղել։ Այդ երևույթն է ուսումնասիրել «էլիտաների տեսության» վրա մեծ ազդեցություն ունեցած Ռոբերտ Միխելսը։

Ինչո՞ւ Միխելսը հրաժարվեց իր սոցիալիստական հայացքներից

Հայկական նորաթուխ «հեղափոխականները» հայտնի պատճառներով հրաժարվելով գաղափարախոսություններից՝ « իզմերից» (քանի որ ձախ սոցիալիստների գաղափարախոսությունները ժամանակակից աշխարհում հարգի չեն), իրականում հենց նմանատիպ թեզերով են հանդես գալիս․ «ժողովրդի իշխանություն», «պայքար ժողովրդի արյունը ծծողների դեմ», «ժողովրդին վերադարձնել թալանածը», «մեր երազանքի Սահմանադրական դատարան» և այլն։ Բնական է, հստակ գաղափարախոսության բացակայության պարագայում միայն նման ընդհանուր ֆրազներով է կարելի հանրությանը ներկայանալ, սակայն դա չէ այս հոդվածի խնդիրը։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսը (1876-19362թթ․) սկզբնական շրջանում սոցիալիստական գաղափարներով էր տարված, սակայն, հետագայում, սոցիալիստների հետ խզում է կապերը և 1911-ին գրում իր հռչակավոր «Քաղաքական կուսակցության սոցիոլոգիան՝ ժամանակակից դեմոկրատիայի պայմաններում» աշխատությունը, որտեղ առաջ է քաշում «օլիգարխիայի երկաթյա օրենքը», ըստ որի՝ զանգվածների, այսինքն «ժողովրդի իշխանություն» ունենալը, տեխնիկական պատճառներով, հնարավոր չէ և արդյունքում ցանկացած ռեժիմ վերածվում է քչերի իշխանության՝ օլիգարխիայի։ Խոսքը կուսակցական օլիգարխիային է վերաբերում։

Միխելսը այդ եզրակացությանն է հանգել ուսումնասիրելով եվրոպական կուսակցությունների զարգացման և փոխակերպումների ընթացքը։ Նույն եզրակացությանն է կարելի հանգել հետևելով իրենցքայլական ակտիվիստների փոխակերպումներին, սակայն շարունակենք հետևել Միխելսի մտքերի ընթացքին։

Ըստ նրա, զանգվածը երբեք էլ ի վիճակի չէ կառավարել, սակայն, ցանկացած անհատ, եթե ունի համապատասխան ունակություններ, կարող է վեր բարձրանալ և դառնալ առաջնորդ։ Անգամ ամենաապադասակարգային մարդկանց խումբը, եթե այդպիսին կա բնության մեջ, էլիտայի կարիք ունի։ Միխելսը համոզված էր, որ մարդկության մեծամասնությունը երբեք ունակ չի եղել ու չի էլ լինի ինքնակառավարվել, և ցանկացած պարագայում առաջանում է մի որևէ կազմակերպություն, որը, թեկուզ ժողովրդի անունից, իր վրա է վերցնում իշխող դասի դերակատարումը։ Ըստ նրա, իշխող դասը համաշխարհային պատմության ընթացքում միշտ գերիշխող դիրք է զբաղեցնելու, եթե անգամ ժողովրդի աջակցությամբ է իշխանության եկել՝ հեղափոխության միջոցով և հանուն ժողովրդի։

Միխելսի կարծիքով դեմոկրատիան միշտ վերածվում է օլիգարխիայի, և դա ցանկացած «ժողովրդական հեղափոխության», «սոցիալական հեղաշրջման» բնականոն արդյունքն է։

Միխելսի «օլիգարխիայի երկաթյա օրենքը»

Միխելսի օլիգարխիայի երկաթյա օրենքի էվոլյուցիայի ընթացքն է․

1․ ղեկավարության ձևավորում,

2․ պրոֆեսիոնալ ղեկավարության ձևավորում,

3․ բյուրոկրատիայի ձևավորում,

4․ իշխանության կենտրոնացում,

5․ հայտարարված նպատակների փոխարինումը ընթացիկ խնդիրներով,

6․ գաղափարախոսության ամրապնդում,

7․ առաջնորդների և ժողովրդի շահերի տարանջատման վիհի մեծացում,

8․ որոշումների ընդունման գործում իշխող կուսակցության անդամների դերի նվազեցում,

9․ ընդդիմության լիդերների ներգրավումը գործող օլիգարխիայի շարքեր (եթե հայերեն թարգմանենք՝ հաճախորդների ինստիտուտի ձևավորում),

10․ իշխող կուսակցության ձգտումը տիրել բոլոր ընտրողների ձայներին։

Միխելսի օրենքը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից սոցիոլոգիայի վրա և ժամանակի ընթացքում ապացուցել է իր իրավացիությունը։

«Սերժ Սարգսյանի համակարգն» անցել էր այդ բոլոր փուլերով և արդյունքում հասել իր տրամաբանական ավարտին՝ փլուզվել է, հիմա հերթը նոր իշխող էլիտայինն է, որը փորձում է կրկնել նույն ճանապարհը։ Սահմանադրական դատարանի հանրաքվեն վերը նշված 4-րդ քայլի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»
Ամենադիտված