«Ժողովուրդ». Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում «Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ է «Հրապարակ». Ժնեւի հանդիպումը կարող է չկայանա՞լ Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ Զոհրաբ Մնացականյան Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են․ ՊԲ Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց․ Փաշինյան Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական Ստեփանակերտի ռմբահարումը մարտահրավեր է քաղաքակիրթ աշխարհին. Արայիկ Հարությունյան 

«Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը»

Բլոգոսֆերա

Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը

Հայաստանում «հեղափոխության» հիմնական թեզը «Սերժիկ հեռացիր»-ն էր, որի բուն իմաստը, եթե փորձենք այն ավելի հասկանալի կերպով շարադրել, հետևյալն է․ «Վատ մարդկանց հեռացնում ենք, որպեսզի իշխանության գան լավ՝ ազնիվ մարդիկ»։ Սա կամայական մեկնաբանություն չէ։ Եթե ուշադիր հետևենք իրենցքայլական պատգամավորների ելույթներին, ապա այդ միտքն, այս կամ այն փաթեթավորմամբ, պարբերաբար հնչում է։ Այլ, ավելի հեղափոխական տեսակետ, ապագա անելիքների իմաստով, ըստ էության չի հնչել, եթե հաշվի չառնենք վեթինգը, անցումային արդարադատությունը և այլ տապալված նախաձեռնությունները։

Փորձենք հասկանալ՝ արդյոք «լավը» կամ «վատը», «ազնիվն» ու «անազնիվը» քաղաքակա՞ն կատեգորիաներ են և արդյոք նման գաղափարի վրա հնարավո՞ր է երկարատև քաղաքականություն կառուցել։

«Հեղափոխության» մյուս թեզն այն է, որ իրենք ներկայացնում են ժողովրդին և ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության։ Այդ թեզի վրա է կառուցված նաև ապրիլին նշանակված հանրաքվեի նպատակը, այսինքն, ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության և հիմա ժողովրդին է պետք հանձնել Սահմանադրական դատարանը՝ հակաժողովրդական ուժերի վերջին բաստիոնը։

Պատմության ընթացքում նման թեզերի վրա հռետորաբանություն կառուցած բազմաթիվ «ժողովրդի» իշխանություններ են եղել։ Այդ երևույթն է ուսումնասիրել «էլիտաների տեսության» վրա մեծ ազդեցություն ունեցած Ռոբերտ Միխելսը։

Ինչո՞ւ Միխելսը հրաժարվեց իր սոցիալիստական հայացքներից

Հայկական նորաթուխ «հեղափոխականները» հայտնի պատճառներով հրաժարվելով գաղափարախոսություններից՝ « իզմերից» (քանի որ ձախ սոցիալիստների գաղափարախոսությունները ժամանակակից աշխարհում հարգի չեն), իրականում հենց նմանատիպ թեզերով են հանդես գալիս․ «ժողովրդի իշխանություն», «պայքար ժողովրդի արյունը ծծողների դեմ», «ժողովրդին վերադարձնել թալանածը», «մեր երազանքի Սահմանադրական դատարան» և այլն։ Բնական է, հստակ գաղափարախոսության բացակայության պարագայում միայն նման ընդհանուր ֆրազներով է կարելի հանրությանը ներկայանալ, սակայն դա չէ այս հոդվածի խնդիրը։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսը (1876-19362թթ․) սկզբնական շրջանում սոցիալիստական գաղափարներով էր տարված, սակայն, հետագայում, սոցիալիստների հետ խզում է կապերը և 1911-ին գրում իր հռչակավոր «Քաղաքական կուսակցության սոցիոլոգիան՝ ժամանակակից դեմոկրատիայի պայմաններում» աշխատությունը, որտեղ առաջ է քաշում «օլիգարխիայի երկաթյա օրենքը», ըստ որի՝ զանգվածների, այսինքն «ժողովրդի իշխանություն» ունենալը, տեխնիկական պատճառներով, հնարավոր չէ և արդյունքում ցանկացած ռեժիմ վերածվում է քչերի իշխանության՝ օլիգարխիայի։ Խոսքը կուսակցական օլիգարխիային է վերաբերում։

Միխելսը այդ եզրակացությանն է հանգել ուսումնասիրելով եվրոպական կուսակցությունների զարգացման և փոխակերպումների ընթացքը։ Նույն եզրակացությանն է կարելի հանգել հետևելով իրենցքայլական ակտիվիստների փոխակերպումներին, սակայն շարունակենք հետևել Միխելսի մտքերի ընթացքին։

Ըստ նրա, զանգվածը երբեք էլ ի վիճակի չէ կառավարել, սակայն, ցանկացած անհատ, եթե ունի համապատասխան ունակություններ, կարող է վեր բարձրանալ և դառնալ առաջնորդ։ Անգամ ամենաապադասակարգային մարդկանց խումբը, եթե այդպիսին կա բնության մեջ, էլիտայի կարիք ունի։ Միխելսը համոզված էր, որ մարդկության մեծամասնությունը երբեք ունակ չի եղել ու չի էլ լինի ինքնակառավարվել, և ցանկացած պարագայում առաջանում է մի որևէ կազմակերպություն, որը, թեկուզ ժողովրդի անունից, իր վրա է վերցնում իշխող դասի դերակատարումը։ Ըստ նրա, իշխող դասը համաշխարհային պատմության ընթացքում միշտ գերիշխող դիրք է զբաղեցնելու, եթե անգամ ժողովրդի աջակցությամբ է իշխանության եկել՝ հեղափոխության միջոցով և հանուն ժողովրդի։

Միխելսի կարծիքով դեմոկրատիան միշտ վերածվում է օլիգարխիայի, և դա ցանկացած «ժողովրդական հեղափոխության», «սոցիալական հեղաշրջման» բնականոն արդյունքն է։

Միխելսի «օլիգարխիայի երկաթյա օրենքը»

Միխելսի օլիգարխիայի երկաթյա օրենքի էվոլյուցիայի ընթացքն է․

1․ ղեկավարության ձևավորում,

2․ պրոֆեսիոնալ ղեկավարության ձևավորում,

3․ բյուրոկրատիայի ձևավորում,

4․ իշխանության կենտրոնացում,

5․ հայտարարված նպատակների փոխարինումը ընթացիկ խնդիրներով,

6․ գաղափարախոսության ամրապնդում,

7․ առաջնորդների և ժողովրդի շահերի տարանջատման վիհի մեծացում,

8․ որոշումների ընդունման գործում իշխող կուսակցության անդամների դերի նվազեցում,

9․ ընդդիմության լիդերների ներգրավումը գործող օլիգարխիայի շարքեր (եթե հայերեն թարգմանենք՝ հաճախորդների ինստիտուտի ձևավորում),

10․ իշխող կուսակցության ձգտումը տիրել բոլոր ընտրողների ձայներին։

Միխելսի օրենքը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից սոցիոլոգիայի վրա և ժամանակի ընթացքում ապացուցել է իր իրավացիությունը։

«Սերժ Սարգսյանի համակարգն» անցել էր այդ բոլոր փուլերով և արդյունքում հասել իր տրամաբանական ավարտին՝ փլուզվել է, հիմա հերթը նոր իշխող էլիտայինն է, որը փորձում է կրկնել նույն ճանապարհը։ Սահմանադրական դատարանի հանրաքվեն վերը նշված 4-րդ քայլի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր«Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում«Ժողովուրդ». Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ է«Հրապարակ». Ժնեւի հանդիպումը կարող է չկայանա՞լՍտեփանակերտի հիվանդանոցի հրթիռակոծումը` ներսից (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպից չեն մանրամասնել, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային և Ադրբեջանին Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետԻր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ամենազազրելի արարքների. Արցախի ԱԳՆ Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ․ Զոհրաբ Մնացականյան Արմեն Մկրտչյանը ոստիկանության պետի խորհրդականը չէ ու երբեք չի եղել. ոստիկանությունը հերքում է Ֆրանսիայում հայերի վրա մուրճով հարձակված թուրքը կպատժվի 10 տարի ազատազրկմամբ. Հայկ ԳրիգորյանՋո Բայդենը Թրամփին կոչ է արել դադարեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղում Պալերմոյի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի անկախության ճանաչման բանաձևը Պրեմիերա. Ռազմիկ Ամյան` «Մատաղ քեզ» (տեսանյութ)Առաջնագծի գնդերեցը երգում է զինվորների համար (տեսանյութ) Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. Քաշաթաղի պաշտոնաթերթ (տեսանյութ) Մարդասիրական առաքելություն իրականացնող փրկարարների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ Որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը կարծես թե հանձնել է ահաբեկիչներին. Հովհաննիսյան Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿՍիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. թուրք ֆուտբոլիստ Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. ՀովհաննիսյանԱդրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին. Արծրուն ՀովհաննիսյանԱրծրուն Հովհաննիսյանի ասուլիսը` ուղիղԱՍՀ նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում եմ գիտակցել սեփական կարգավիճակի լրջությունը. ՄԻՊԼեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո. վարչապետի հարցազրույցը իսպանական EFE-ին Ադրբեջանի այն բնակիչներին, որոնց տներին մոտ են ռազմական օբյեկտները, հորդորում ենք հեռանալ. Պողոսյան Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցըԱլիևը հայտարարել է, թե ինչի շուրջ է ընթանալու բանակցությունը ԺնևումՇուշիում վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՀ ԱԻՊԾ Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ՆաղդալյանԳնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում ՄոսկվաԱյս բացահայտ սուտը Թուրքիան առաջին անգամ չէ օգտագործում Հայաստանի դեմ. Արմեն ԱյվազյանԱԱԾ-ի կողմից Արցախ և Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր են բացահայտվել Աշոտ Բալասանյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» կոնվենցիայի մասին օրենքը Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների մասին The Associated Press-ի տեսանյութը Խաղաղ բնակավայրին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնալու, ուշքի եկեք. Վահրամ Պողոսյան Պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է․ Արծրուն Հովհաննիսյան Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ. ՊԲՇուշիի հրթիռակոծության հետեւանքով վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՀ ՄԻՊ Ալիևի սխալ հաշվարկը. ի՞նչ լրջագույն խնդրի առջև է կանգնել ԲաքունՀայկական ԶՈւ հետքաշման հատվածներում ադրբեջանցիները ստեղծել են ահաբեկիչների բազաներ. ՊԲ Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. 168.am Հոկտեմբերի 28-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 224 դեպք «Պատերազմի ժամանակ սենց բաներ էլ են պատահում»
Ամենադիտված