Մանվել Գրիգորյանն իր հերոսի կոչումն արժանի է ստացել. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականՈրեւէ մեկը կասկածի տակ չի դրել, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, նրանց հերոսի կոչումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները, անընդհատ խոսելով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի եւ մյուսների մասին, թուլացնում են բանակը։
«Նրանք հերոսի կոչումը արժանի են ստացել, որոնք իրենց հերոսացման արդյունքում ձեւավորել են անվտանգության այդ գոտին։ Կյանքը մեր հերոսներին տարբեր ուղղությամբ է տարել։ Ո՞ւմ մեղքով է դա, առաջին հերթին նրանց, որոնք իրենց հերոսի կարգավիճակից շեղվեցին. շատերը շրջադարձային են շեղվել»,-ասաց Քոչարյանը։