Մխչյան գյուղում բախվել են «BMW»-ն, «ՎԱԶ-2106»-ը և «Mitsubishi»-ն. կա զոհ
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 28-ին, ժամը 11:27-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի «Արլանդա» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Արարատյան խճուղու 28/1 հասցեի մոտակայքում, բախվել են «BMW» (վարորդ՝ Արման Ա., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Պարույր Հ., ծնված 1949 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Սամվել Ա., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև՝ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: