«Ինձ չեք հիշու՞մ, որ ասում էի՝ Դուք Սերժի մարդն եք». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այցելում է քաղաքացիների բնակարաններ՝ անձամբ ճշտելու, թե կառավարության գործունեությունը ներկայացնող 100 փաստը մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխե՞լ են, թե՞ ոչ: Վարչապետը Նոր Նորքի զանգվածում է, այցելում է պատահական ընտրված շենքերից մեկի բնակարաններ:
Շքամուտքում Փաշինյանին մոտեցավ շենքի բնակիչներից մեկը, ով ձեռքով բարևեց վարչապետին, ապա հարցրեց՝ «Ինձ չեք հիշու՞մ, որ ասում էի՝ Դուք Սերժի մարդն եք»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարողանում հիշել նրան, սակայն հարցրեց, թե ինչու է նման բան ասել: Տղամարդը հարցին չպատասխանեց, բայց շեշտեց, որ արդեն աջակցում է ՀՀ վարչապետ Փաշինյանին:
«Քաղաքացին ասում է Փաշինյանին՝ զառանցություն է... հիշեցի՞ք»,- Փաշինյանը ծիծաղեց, ապա հարցրեց՝ «ե՞րբ և ի՞նչ պայմաններում եք ասել»,- ապա ավելացրեց,- «Լավ, դա անցած լինի»: