Քաղաքը մաքուր չէ. քաղաքացին բողոքեց Փաշինյանին (տեսանյութ)
VideoՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին շրջում է Երևանի շենքերով ու քաղաքացիների հետ զրուցում, թե կառավարության կողմից երեք անգամ հարապարակված 100 փաստը ինչպես է ազդել նրանց վրա:
Երևանի բնակիչներից մեկը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ եկել է որոշ հարցեր քննարկեն, նշեց. «Ես քաղաքականից հեռու եմ», Փաշինյանն էլ արձագանքեց. «Լավ ա, որ քաղաքականից հեռու մարդ եք»:
Բնակչուհին նաև բողոքեց վարչապետին՝ հայտնելով, որ Երևանը մաքուր չէ:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե բնակարանում ովքեր են ապրում: Կինը նշեց, որ որդու և հարսի հետ է ապրում, ով շուտով երեխա է ունենալ: Ի պատասխան Փաշինյանի այն հետաքրքրությանը, թե որերորդ երեխան է ու երբ է ծնվելու՝ կինը նշեց, որ առաջինն է և ծնվելու է մայիսին: Վարչապետը արձանագրեց. «Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք, որ մյուս երեխայի համար ավելի շատ գումար է ստանալու, քանի որ նոր օրենքը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից»: