«Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի
ՍպորտԵրևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Պորտուգալիայից:
այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 20-ամյա պորտուգալացի պաշտպան Սանա Գոմեշի հետ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանությունն է: 30-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը: 28-ական միավոր են հավաքել «Շիրակ»-ը և «Լոռի»-ն: 5-րդ տեղում 27 միավորով «Արարատ»-ն է: «Նոա»-ն 6-րդն է (24 միավոր): «Փյունիկ»-ը 23 միավոր է վաստակել, «Ուրարտու»-ն` 20, «Գանձասար-Կապան»-ը` 14: