Թափառող շները կշարունակեն հարձակվել. ՀՈԱԿ-ը սխալ է աշխատում (տեսանյութ)
Տեսանյութեր«Ոչ բոլոր կենդանիներն են թեստավորում անցնում հիվանդությունների դեմ»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց անասնաբույժ Հրանտ Դավոյանը։ Նա նշեց, որ կենդանիների հարցերով զբաղվող ՀՈԱԿ-ը ճիշտ չի կատարում իրեն վերապահված գործառույթները։
Կենդանասեր Նաթելա Բուդաղյանն էլ ներկայացրեց իր անձնական պատմությունը։ Նրանք միաձայն պնդում են, որ ՀՈԱԿ-ում վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ։ Այնտեղ պահվող կենդանիներին լավ չեն խնամում, հակասանիտարական վիճակ է, իսկ այնտեղ աշխատող մարդիկ ոչ պրոֆեսիոնալ են։ Դավոյանը նշեց, որ վերջին շրջանում այդքան տարածված շների հարձակումները ևս ՀՈԱԿ-ի անպատասխանատու աշխատանքի արդյունքն է։
«Նրանք ստերջացնում են փոքր, հղի, հանգիստ շներին, իսկ ոհմակներով շրջող շները այդպես էլ մնում են, ինչը խիստ վտանգավոր է։ Իսկ այս վիճակը ավելի վտանգավոր է դառնում»,- ընդգծեց Դավոյանը։