Դատի են տվել «բամբասկոտներին». ով ասի «Ոչ»-ը կաշառք է բաժանում՝ պատասխան է տալու
Блогосфера«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին իբր լուրերին:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորքարոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջեւ:
Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու եւ քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:
Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները եւ ակնհայտ կեղծ օրակարգի ձեւավորումը:
Նաեւ նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»: