Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը «Հրապարակ». Հերթական սկանդալը ԱԱԾ-ում Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա տղայի դի Կրակոցներ` Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակոցների հեղինակը ինքը չէ Արագածոտնի մարզում 40–ամյա վարորդը Opel-ով բախվել է քարե ցանկապատին Դժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի ԵՄ-ն 80 հազ. եվրո է տրամադրում Գյումրու կարկտից և ջրհեղեղից տուժած բնակիչներին ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ 

Քոչարյանի ձերբակալությունը հայ-ռուսական արդի խնդիրներից մեկը կարող է դառնալ․ «Կոմերսանտ»

Համաշխարհային Մամուլ

«Կոմերսանտը» գրում է, որ Երևանի դատարանը մարտի 3-ին չի կարողացել որոշում կայացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, որը պահանջում էր կարճել քրեական գործը։ 

Աղբյուրը գրում է, որ իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստվում են այն բանին, որ միջնորդությունը մերժվելու է, իսկ գործընթացը, որը սկսվել է գրեթե երկու տարի առաջ, կշարունակվի ևս մի քանի տարի: Ռոբերտ Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերից մեկը։ 

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 12 տարի առաջ հայկական մայրաքաղաքում ուժով ցրվել է ընդդիմության հանրահավաքը, որի մասնակիցները համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Բախումների հետևանքով մարդիկ էին զոհվել: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որին իր ընդդիմադիր գործունեությունը երկու տարվա ազատազրկում էր արժեցել։ 

Ներկայացնելով դատական նիստի ընթացքը՝ «Կոմերսանտի» աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Քոչարյանի փաստաբանները Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ են հայտարարել:

«Դրա պատճառներից մեկը նախկին նախագահի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը, անվանել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արած հայտարարությունը: Վերջինս հարցազրույցներից մեկում նախկին նախագահի նկատմամբ գործընթացին մասնակցած գործընկեր դատավորներին փաստացի մեղադրել էր երկրի քաղաքական ղեկավարության հրամանները կատարելու համար»,-գրում է աղբյուրը, ապա տեղեկացնում, որ իքնաբացարկի մասին որոշման միջնորդությունն այդպես էլ չի ընդունվել, և որ հարցը հնարավոր է՝ լուծում ստանա մինչև շաբաթվա վերջ:

Ըստ աղբյուրի՝ Քոչարյանի պաշտպանությունը չի ակնկալում, որ միջնորդությունների վերաբերյալ հաջողությունների կհասնի: Ավելին, փաստաբան Արամ Վարդևանյանը չի բացառում, որ գործընթացը, որը սկսվել է 2018 թ.-ին կերկարաձգվի։

«Դա կարող է տևել առնվազն երկու տարի: Պետք է հիշել, որ մեղադրող կողմը և հետաքննության կողմն այնպիսի մասշտաբային գործ են հարուցել, որ հնարավորություն չկա, որ այն երկար ժամանակ չքննվի», - «Կոմերսանտ»-ին ասել է փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկա: Նրանք բոլորը պետք է լսվեն, ինչը նույնպես կազդի գործի քննության ժամկետի վրա:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը խոստացել է, որ առաջիկայում պաշտպանությունը դատարանին կներկայացնի ՀՀ երեք նախկին վարչապետներից երաշխավորագրեր:

«Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը բացառապես Հայաստանի ներքին գործը չէ: Մոսկվան ի սկզբանե ուշադիր հետևում էր բարձր մակարդակի գործընթացին՝  կապված այն քաղաքական գործչի հետ, որը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ գործընթացը 2018 թ.-ին սկսվել է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ այն նպատակ չունի քաղաքական նկատառումներով նախորդներին հետապնդել»»,-գրում է աղբյուրը:

Հոդվածագիրը նաև հատկանշական է համարում, որ երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվել էր քրգործ, Պուտինը զանգահարել էր նրան և շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ: Իսկ 2019-ի հոկտեմբերին, երբ Երևանում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Ռուսաստանի ղեկավարը հանդիպել էր ՀՀ նախկին նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Լևոնի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, և բոլորն այն մեկնաբանել էին որպես աջակցության դրսևորում:

«Նման մարդը, որը մեծ երկրի նախագահ է, երբ շնորհավորում է իմ հայրիկի ծննդյան տարեդարձը, Նոր տարին, հանդիպում է մեզ հետ, հավանաբար հասկանալով, որ մեր իշխանություններին դժվար թե դա դուր գա ... Սա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ է: Եվ ինչ ընկեր», - ասել է Լևոն Քոչարյանը «Կոմերսանտ»-ին:

Ըստ Կրեմլում «Կոմերսանտ»-ի իրազեկ զրուցակցի՝ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ գործընթացը համարում է քաղաքական: 

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը նաև նշել է, որ եթե մոտ ժամանակներս Քոչարյանի շուրջ իրավիճակը իրավական հարթության շրջանակում չլուծվի, ապա նրա ձերբակալությունը հայ-ռուսական երկկողմ հարաբերության ամենաարդիական խնդիրներից մեկը կարող է դառնալ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. նոր մանրամասներ«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը«Հրապարակ». Հերթական սկանդալը ԱԱԾ-ումԲեյրութում տեղի ունեցած պայթյունը` հարսանիքի ժամանակ (տեսանյութ)Լողազգեստով Էմիլի Ռատակովսկին հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկար)Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա տղայի դիԲլոգերը դանակահարել է հարևանին, տեսանկարահանել այն և տեղադրել TikTok-ում․ Daily DotՀայաստանը հայրենիք ենք դարձնելու նաև մեզ նման ազգերի համար. Զարեհ Սինանյան Գորիս քաղաքի 58-ամյա բնակիչը գործարանի տարածքից բեռնատար էր փախցրել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Լալվար գետի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները հայտնի են Պատգամավորը դիմել է վարչապետին՝ ԿԳՄՍ փոխնախարարի նկատմամբ սկսված ծառայողական քննության մասին տեղեկանալու համար Կրակոցներ` Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակոցների հեղինակը ինքը չէՆուբարաշեն վարչական շրջանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ Հնդկաստանում ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետևանքով 14 մարդ Է զոհվել, 123-ը՝ վիրավորվելԱրագածոտնի մարզում 40–ամյա վարորդը Opel-ով բախվել է քարե ցանկապատին Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են. Վահագն Վարագյան Ինչպե՞ս կդրսեւորվի COVID-19-ի համավարակը 2021-ին եւ դրանից հետոԴժբախտ պատահար Տավուշի մարզում. «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի Սպանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ) ԵՄ-ն 80 հազ. եվրո է տրամադրում Գյումրու կարկտից և ջրհեղեղից տուժած բնակիչներին Իշխանությունները պարտավոր են Ամուլսարի մասին կարծիք արտահայտել․ իրենք 70% ձայնը չեն ստացել, որ պարգևավճարներ թալանեն, մարդկանց ասֆալտին պառկեցնեն․ Աղասի ԵնոքյանԼոռու մարզի Շնող համայնքը կոմբայն է ստացել ՏԿԵ նախարարության ՀՏԶՀ հիմնադրամից Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ Դասերը կսկսվեն սեպտեմբերին․ դասապրոցեսն անցկացնելու ո՞ր տարբերակն է ամենաարդյունավետը (տեսանյութ)Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները Դերասան Դավիթ Աֆրիկյանն անկեղծանում է` ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին (տեսանյութ) Փաշինյանի համար յուրայինները «տուգանքի մատերիալ» չենԲեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է ՀՀԿ-ն «ռեստարտ» է լինում իր առաջնորդ Սերժ Սարգսյանի միջոցովԴիմում ենք Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հանդես բերել խորամտություն և սթափություն. Վիտալի ԲալասանյանԳյումրի քաղաքի Երևանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 57-ամյա գործարարը հայտնաբերվել է Էջմիածնում (տեսանյութ)Արայիկ Հարությունյանը պագևներ է հանձնել անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին (լուսանկարներ) Սերժ Սարգսյանը մինչև հիմա էլ Փաշինյանի հետ կապի մեջ է (տեսանյութ)Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների վագոն-տնակը հեռացվեց (տեսանյութ) Հարց է, թե ինչու հեղափոխական իշխանություններն անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Լիբանան, ձեր կողքին ենք. ՍիրուշոՌոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է. ՀՔԾ Փրկարարները հայտնաբերել են «Սուլեյմանի դոշ» կոչվող հանդամասի մոտկայաքում մոլորված քաղաքացունՔՏՀԱՏՄ-Ն խախտումներ է հայտնաբերել Կոտայքում «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանում Հայկական «Superannotate» ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել (տեսանյութ)Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը 2 ամսով փակ կլինի Նիկոլ Փաշինյանը 4 բուհերի հոգաբարձուների խորհրդների կազմերը հաստատելու մասին որոշումներ է ստորագրել Վարչապետը Գեորգի Ավետիսյանին Արցախ գործուղելու մասին որոշում է ստորագրելԱԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է Էրեբունու թաղապետարանը «Զգոնությունը թուլացնել չի կարելի». Աննա Հակոբյանը հանդես է եկել դիմակ կրելու կոչով (լուսանկարներ)Անկեղծորեն ափսոսում եմ՝ հնարավոր չէր փրկել բոլորին․ Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ) ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները
Ամենադիտված