00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մի լուսանկարի պատմություն. պարզաբանում է Վանաձորի քաղաքապետը10 օրում ստացանք 42 սպասասենյակ ունեցող մոդուլը․ Թորոսյան (տեսանյութ)Կորոնավիրուսի հաստատված 9-ը դեպք Կապանում, 8-ը՝ Մեղրիում․ մարզպետի տեղակալՀամագյուղացու դրդմամբ՝ 32-ամյա տղամարդը հարձակվել է միայնակ թոշակառու կնոջ վրա և թալանել (տեսանյութ) Դրամատիկական թատրոնը գումար է նվիրաբերել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին Կորոնավիրուսային հիվանդությունից 68-ամյա պացիենտ է մահացելՍերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ Երեւանում տեղի ունեցավ Արիանա Կաոլիի հուղարկավորությունը (տեսանյութ) Փողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ․ Միհրան Հակոբյան Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ

Ո՞ւմ միջնորդությամբ է վարչապետի եղբորորդու զինծառայությունն անցել Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատանը. Yerevan.today

Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իրադարձությունների զարգացումների բերումով սկզբից խուսափել էր պատասխանատվությունից, հետո, հանձնվելով հայտնվել էր դատարանում եւ անազատության մեջ էր գտնվում 2009-2011 թվականներին, ճիշտ այդ շրջանում նրա եղբորորդի, ներկայում ԱԺ պատգամավոր դարձած Սիփան Փաշինյանն իր ժամկետային զինծառայությունն անց է կացնում մեր Զինված ուժերի ամենից էլիտար զորամասերից մեկում։ Այս մասին գրել է yerevan.today-ը։

Հասարակությունն ամեն ընտրություններից հետո իշխանության եկածների մեջ առաջինը զինծառայությունից խուսափած անձանց է զտում ու թիրախավորում, բայց կարճ ժամանակ անց նորից համակերպվում է այն զավեշտալի իրականության հետ, որ բանակից խուսափած պատգամավորներն իրենց իրավունք են վերապահում օրենքներ մշակել եւ նոր կանոններ պարտադրել բանակին՝ ըստ որում նվիրումով ծառայող շարքային զինվորից մինչեւ պատերազմ անցած դասային զինվորական ու գեներալիտետ։

Այդպիսինները 7-րդ գումարման Ազգային ժողովում, պարզվում է, եղած տղամարդկանց շուրջ 30 տոկոսն են կազմում՝ ուսյալ- կրթյալներից մինչեւ առողջական խնդիրների հիմքերով բանակից խուսափած պատգամավորներ։

Չմոռանանք, նույն դասին կարելի է թվել նաեւ այս բոլոր «լեգալ դասալիքներին» առաջնորդող Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ իր հերթին ժամանակին, ըստ ամենայնի, ելքեր է գտել, որպեսզի խուսափի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես ինքն է ասում՝ 90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինծառայությունից, եւ ուրեմն օրենքը կիրառվել էր իր նկատմամբ:

Այսինքն՝ ապագա վարչապետը օգտվելով ընտանիքում երրորդ զավակը լինելու հանգամանքից՝ փաստացի հրաժարվել է կատարել իր սահմանադրական եւ բարոյական պարտքը օրենքի ու հայրենիքի առաջ, մինչդեռ ցանկության դեպքում բնականաբար կարող էր դիմել եւ մեկնել ծառայության, համենայն դեպս նշված արտոնությունը սահմանող օրենքի դրույթը չի արգելում ու չի մերժում քաղաքացու որոշումը՝ ծառայելու հայրենիքին։

Ի վերջո մարդու առաջնային մանդատը՝ սեփական երկրին ու ազգին ծառայելու համար ամենեւին էլ պատգամավորական մանդատը չէ, ինչին դեռ համալսարանական տարիքից ձգտում էր Նիկոլ Փաշինյանը՝ ուսանողական ընդվզումներ, քաղաքական տարբեր միջոցառումներ կազմակերպելով: Չափահաս դարձած ամեն հայ տղամարդու համար առաջին հնարավորությունը՝ դա զինծառայությունն է ու սա է թերեւս ճիշտ արժեհամակարգը։

Եվ խիստ ուշագրավ է այս ֆոնին երկրորդ Փաշինյան ազգանվամբ պաշտոնատար անձի դրսեւորած վարքագիծը։

Պարզվում է, ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իրադարձությունների զարգացումների բերումով սկզբից խուսափել էր պատասխանատվությունից, հետո, հանձնվելով հայտնվել էր դատարանում եւ անազատության մեջ էր գտնվում 2009-2011 թվականներին, ճիշտ այդ շրջանում նրա եղբորորդի, ներկայում ԱԺ պատգամավոր դարձած Սիփան Փաշինյանն իր ժամկետային զինծառայությունն անց է կացնում մեր Զինված ուժերի ամենից էլիտար զորամասերից մեկում։

Ավելին, նա ոչ միայն հաջողել էր Նուբարաշենի ԱԱԾ հատուկջոկատայինների զորամասի արտոնյալ զինծառայողներից մեկը դառնալ, այլեւ չգիտես թե ոնց, ինչ ճանապարհով կամ որ բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությամբ, Սիփան Փաշինյան ինչ-որ պահից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատուն՝ առավել էլիտար ծառայության։

Ու սա նկատենք, տեղի է ունեցել 2008-ի մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո՝ իրեն քաղաքական հետապնդումների զոհ հռչակած Նիկոլ Փաշինյանի կալանավորված լինելու շրջանում։ Նշենք նաեւ, որ այդ ժամանակ «ժերոբյովկայով» զորամասն ընտրելու մեխանիզմը դեռեւս ներդրված չէր բանակում։ Հետեւաբար մեծ միամտություն է կարծել, որ ԱԱԾ «սպեցնազում» հայտնվելը, այնուհետ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ծառայությունն անցկացնելը պատահականության արդյունք է, այսպես ասած, շարքային զինվոր Սիփան Փաշինյանի համար։

Այստեղ հարց է առաջանում, այդ ի՞նչ հանգամանքներում է Սիփան Փաշինյանը հայտնվել Երեւանի էլիտար զորամասերից մեկում, այդ ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ կամ որ բարձրաստիճան պաշտոնյայի ցուցումով է կրտսեր Փաշինյանը սկզբից ծառայել «սպեցնազում», կեսից տեղափոխվել եւ 6 ամիս էլ ծառայել ՌԴ ՀՀ դեսպանատանը, այն էլ այն շրջանում՝ երբ երկրում ներքաղաքական լարվածությունը հասել էր գագաթնակետին, ու այդ պայմաններում թունդ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի եղբորորդու համար, փաստորեն բարձր կոմֆորտ ապահովող զինծառայության հնարավորություն է տրվում։

Փորձենք մի պահ պատկերացնել, որ այսօր հակառակ իրավիճակն է դերակատարների մասով, երկրի իշխանության ղեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը նույնպես Սահմանադրությամբ երկրի գլխավոր հրամանատարն է համարվում, ու հանկարծ «պատահականության» բերումով Երեւանի էլիտար զորամասում է «հայտնվում» երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կամ Ռոբերտ Քոչարյանի թոռը, կամ պարտադիր զինծառայության կեսից տեղափոխվում են, ասենք, ԱՄՆ-ում կամ նույն ՌԴ-ում ՀՀ դեսպանատան զորամաս․․․ եւ ամենակարեւորը՝ «լրիվ պատահականորեն»։ Բնական է, որ այսպիսի պատահականություն ինչպես այսօր, այնպես էլ Սիփանի ծառայության պարագայում ռացիոնալ չէր կարող լինել․․․

Մեր ստացած տեղեկությունները ճշտելու եւ հստակ պատասխանների ակնկալիքով արդեն որերորդ օրն է՝ դիմում ենք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն իշխող ուժի պատգամավորը համառորեն հրաժարվում է պատասխանել մեր զանգերին։ Հարկադրված ենք մեզ հետաքրքրող հարցերով դիմել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ, ուժային կառույցից ակնկալվող մեր հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

 

 

Լրահոս
2 Ապր
Կորոնավիրուսային վարակի ներարգանդային փոխանցումը դեռևս ապացուցված չէ․ Ռիա ՆովոստիՄի լուսանկարի պատմություն. պարզաբանում է Վանաձորի քաղաքապետըԿոռուպցիոն առավել տարածված հանցատեսակներով քրեական գործերի շարժընթացը՝ 2019 թվականին«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի սոցիալական աջակցությունը՝ Իջևանի անապահով ընտանիքներին (տեսանյութ)10 օրում ստացանք 42 սպասասենյակ ունեցող մոդուլը․ Թորոսյան (տեսանյութ)Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ տնտեսական աճը ավելի քան 7 անգամ կարող է դանդաղել. ԿԲ Կորոնավիրուսի հաստատված 9-ը դեպք Կապանում, 8-ը՝ Մեղրիում․ մարզպետի տեղակալՀամագյուղացու դրդմամբ՝ 32-ամյա տղամարդը հարձակվել է միայնակ թոշակառու կնոջ վրա և թալանել (տեսանյութ) Ում է վերաբերում սոցաջակցության 4-րդ միջոցառումը․ նախարարությունը պարզաբանում է «Չինաստանի իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսի զոհերի մասին տվյալները»․ ԱՄՆ․ BloombergԴրամատիկական թատրոնը գումար է նվիրաբերել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին Ուիմբլդոնը առաջին անգամ պաշտոնապես չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով․ BBCԱմերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններինՀայրենասիրությունը լոկ բառ չի, որը կարելի է օգտագործել կենացի ժամանակ․ Արփինե ՀովհաննիսյանԿորոնավիրուսային հիվանդությունից 68-ամյա պացիենտ է մահացելՍերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ Երեւանում տեղի ունեցավ Արիանա Կաոլիի հուղարկավորությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ավելի քան 1200 մահ է գրանցվել․ CNN«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նոր կոչով կդիմի ժողովրդին»․ Պեսկով․ ՏԱՍՍՓողոցներում այնքան մարդ կա, ինչքան մեկ ամիս առաջ․ Միհրան Հակոբյան Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ ԱԻՆ-ը վարակազերծման աշխատանքներ է իրականացնում 1899 հանրային վայրերում (տեսանյութ) Թողեք, թող պրոֆեսիոնալներ գան, մեզ էս կրակից հանեն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա և չի էլ լինի․ Բաբկեն Թունյան Մահճակալներ տեղադրվել են ոչ միայն մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև ՀՀ մարզային տարբեր մարզասրահներում. Արսեն ԹորոսյանԴիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարածքը մանրակրկիտ ախտահանվել է․ խոսնակԿարանտինային մարքեթինգը Հայաստանում. կորոնան և հայկական բրենդներըԿորոնավիրուսը բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպությունների համար ծանր պայմաններ է ստեղծել․ Տոնոյան «Կոճապղպեղը չի պաշտպանում կորոնավիրուսից»․ ԱՀԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19Արայիկ Գրիգորյանը բնակիչներին հատկացրել է բարձր տեսակի սպիրտ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է աղոթել ԶԼՄ-ների աշխատակիցների համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ. նախարար (տեսանյութ) Պրեմիերա․ Мот - "Словами с привкусом Мёртвого моря"Որ ՓՄՁ-ները կվարկավորվեն. պետությունը օգնության ձեռք է մեկնումԱրցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը տրամադրում է մեկ ամսվա պարենամթերք Ապրիլի 2-ը նաև խաղաղության գնահատման, խաղաղությունը որպես բացարձակ արժեք դիտարկելու ամսաթիվ է․ Աննա ՀակոբյանԱրսեն Թորոսյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂՕրավարձով աշխատողների երեխաները ապրիլի 10-ից կստանան 26500 դրամ միանվագ օգնությունՓաշինյանը՝ բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացած նամակների մասին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել Չարենցավանում (տեսանյութ)Հակացուցված է պարտությունը, պետք է մեր տեղն ու դերն ամրապնդենք աշխարհում․ Արցախի պետնախարար Ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիներն այսօրվանից կստանան ճշգրտող զանգեր. Տիգրան Ավինյան Անհեթեթ բան է, ո՞ւմ պետք է գաղտնալսել, պետությունը վաղուց գաղտնալսելու, հետևելու իրավասություն ունի Այսքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսին. Փաշինյանի խնդրանքը` քաղաքացիներին Գարեգին Բ-ն հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակինԿորոնավիրուսի պատճառով տնտեսական հաղթանակների տեմպերը կկորցնենք. Փաշինյանը մանրամասնում էԱրցախի պետական հիմնարկներում կազմակերպվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ Աշոցքի և Ամասիայի ավտոճանապարհները դժվարանցանելի են. Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցԼևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Երեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում էԿորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը նոր են` բերված արտասահմանից. պարզվում է շփման շրջանակըԿորոնավիրուսի վարակման աղբյուր հանդիսացող կարի արտադրամասն այլևս բացահայտված է (տեսանյութեր)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք