Ահազանգեր եմ ստանում Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության մասին. Երևանի ավագանու անդամ
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգեր եմ ստանում Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության մասին: Ուստի ուզում եմ տեղեկացնել և վստահեցնել, որ այգու տարածքում նոր կառույցներ չեն ավելանալու, վերակառուցվում է վաղուց գոյություն ունեցող սրճարանը` նույն չափերով: Նկարներում սրճարանի նոր տեսքի էսքիզն է և կառույցի սահմանները:
Մտահոգություն կա նաև շինարարության ընթացքում տարածքի ծառերի վնասման վերաբերյալ: Վաղը բնապահպանության վարչության մասնագետը կայցելի և տեղում կզննի ծառերի վիճակը, անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն և կառուցապատողին ցուցումներ կտրվեն:
ՀԳ. Շարունակում եմ կտրականապես դեմ լինել քաղաքային այգիների կառուցապատմանը և հույս փայփայում, որ մի օր համայնքը կունենա բավարար կարողություն և ֆինանսական միջոցներ` կորսված հանրային տարածքներն ամբողջությամբ վերադարձնելու համար»: