Արսեն Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանի հետ՝ կապված վերջին օրերին իմ կողմից արձանագրված քարոզչության խախտումների մասին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ոչ»-ի շտաբի նախաձեռնողներից, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Մասնավորապես քննարկել ենք ընտրակաշառքներ բաժանելու հրապարակային հայտարարությունները եւ այսօր ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի կողմից թույլ տված քարոզչության օրենսդրական կանոնների խախտման դեպքը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն հետեւում է առերեւույթ խախտումների վերաբերյալ արձանագրումներին եւ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ»,- գրում է Բաբայանը։