Հաղորդավարը պատահաբար ամբողջովին մերկ վիճակում հայտնվել է ուղիղ եթերում (տեսանյութ)
ВидеоՀայտնի հաղորդավար, գրող, ճանապարհորդ Բիր Գրիլսը պատահաբար ամբողջովին մերկ վիճակում հայտնվել է Ինստագրամի իր էջում հեռարձակվող ուղիղ եթերում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեսանյութն արդեն իսկ հեռացվել է նրա միկրոբլոգից, սակայն, ինչպես ասում են՝ համացանցն ամեն ինչ հիշում է...
Հրապարակված կադրերի սկզբում երևում է, թե ինչպես է նա ամբողջովին մերկ թռչում ջուրը՝ կրելով միայն գուլպաներ:
Նշվում է, որ նա նպատակ չի ունեցել այդ վիճակում հայտնվել ուղիղ եթերում: Հավանաբար, հեռարձակումը պլանավորվածից շուտ է սկսվել, և նա չի իմացել, որ արդեն եթերում է:
Սրա մասին է վկայում նաև այն, որ Գրիլսը հեռացրել է տեսանյութը: