Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի 

Փոփոխություններն այնպես պետք է արվեն, որ ունքը շինելու փոխարեն՝ աչքն էլ չհանեն. Պավել Ավետիսյան

Գիտություն և Մշակույթ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նախատեսվող մի շարք փոփոխությունների արդյունքում՝ ԳԱԱ կազմում գործող ինստիտուտները դուրս կգան ակադեմիայի կազմից և կգործեն ինքնուրույն: «Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում, պետք է փակվեն»,- հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: ԳԱԱ-ի շուրջ ստեղծված իրավիճակի, ինստիտուտների ճակատագրի և այս օրերին կատարվող իրադարձությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:

«Ներկայացված նախագծով Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգը փոփոխությունների է ենթարկվում, բայց օրենքի կետերով այնքան էլ հասկանալի չէ, թե փոփոխություններն ի՞նչ մեխանիզմներով են իրականացվելու և ինչպիսի՞ն պետք է լինի գիտակրթական միջավայրում ակադեմիայի դերն ու տեղը: Նախարարի  և նախարարության պատասխանատուների հետ բանակցություններ են ընթանում, նրանց ներկայացնում ենք առաջարկներ: Ինստիտուտների գիտաշխատողների մեծ մասի մտահոգությունն այն է, որ ԳԱԱ-ի առկա համակարգը պահպանվի, որովհետև այն ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում, և, եթե քանդում են՝ անհասկանալի է, թե ի՞նչ են տեղն առաջարկում: Հետևաբար, պետք է ոչ թե խռովածի կեցվածք ընդունենք և վայնասուն բարձրացնենք, այլ ակտիվորեն մասնակցություն ունենանք և առաջարկներ ներկայացնենք, քանի որ ներկայիս նախագիծն ակնհայտորեն անբավարար է լուսաբանում կրթությունն ընդհանուր առմամբ: Թեև նախագծով ինստիտուտներին տալիս են ինքնավարություն, ինչը լավ է, սակայն գիտական հաստատությունների ցանցային համակարգ վաղը չենք ունենալու, որը խնդիրներ է ստեղծելու ազգային կարևոր, խոշոր ծրագրեր լուծելու հարցում: Այդ ցանցը հնարավորություն էր տալիս խնդիրները համակարգված լուծել: Սրա հետ մեկտեղ ազգային ակադեմիայի այսօրվա կառուցվածքային համակարգում պետք են փոփոխություններ, քանի որ գիտությունը զարգանում է և հարկավոր է համահունչ դառնալ օրվա պահանջներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ փոփոխությունները լավ են, բայց դրանք չպետք է արվեն համակարգը վերացնելու ճանապարհով:

Նշենք, որ ԳԱԱ-ի մասին խոսելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես էր արտահայտվել․ «Ցավոք սրտի Հայաստանում շատ մեծ չափով, ոչ ամբողջությամբ, գիտական գործունեություն վարելը նշանակել է գնալ ամեն առավոտ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, սուրճ խմել օրվա առաջին կեսը և վերադառնալ տուն»։  

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ Ավետիսյանը նկատեց՝ սուրճ խմելն ու գիտական աշխատանքով զբաղվելը չեն խանգարում միմյանց, նույնիսկ օգնում են. «Հենց այս պահին ես սուրճ եմ խմում և իմ դիմաց դրված են լիքը թղթեր, որոնց հետ աշխատում եմ: Գիտաշխատողի սուրճ խմելը, եթե չօգնի, ապա հաստատ չի խոչընդոտի նրա աշխատանքին: Սակայն, գուցե, երկրի ղեկավարը կարողանա տասնյակ օրինակով հիմնավորել, որ այդպիսի դեպքեր եղել են: Գիտությունն այնպիսի բան է, որ հնարավոր է տանը նստած գիտական խնդիր լուծել: Արդյունք ստանալու համար պարտադիր չէ գիտաշխատողը գա, նստի այստեղ «սուրճ խմի և գյալաջի անի»: Ուստի՝ պետք է ունենալ չափանիշներ և հասկանալ՝ ով, ինչով է զբաղված, գիտական հաստատությունը ինչ է անում և ինչ տվեց երկրին»,- ասաց նա։

Ըստ Ավետիսյանի՝ այս օրենքը լիովին չի սահմանում, թե համակարգի կարգավորման ինչ մեխանիզմներ, չափանիշներ են հարկավոր, սակայն շատ կարևոր է, որ դրանք օրենքում երևան. «Պետք չէ նստել ու լաց լինել՝ սա են փակում, նա են փակում: Շատ բան կփակվի, շատ բան կբացվի. ժամանակի հետ քայլող երևույթը, բնականաբար, որոշ փոփոխությունների պետք է ենթարկվի, բայց այնպես, որ ունքը շինելու փոխարեն՝ աչքն էլ չհանվի»,- եզրափակեց Պավել Ավետիսյանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)
Ամենադիտված