Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Արտաքին ՔաղաքականԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:
ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել նախարարի հետ հանդիպման համար և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին՝ ոստիկանության բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման, հակառուպցիոն հաստատությունների ձևավորման, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան փոխադարձ հետաքրքրության տիրույթում գտնվող մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերում։