Տեղի է ունեցել ՄԱԿ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի հանդիպումը
ForeignՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 5-ին տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի հանդիպումը, որին մասնակցում էին նաև Երևանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակի ներկայացուցիչները՝ ՄԱԿ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը, որը լայն հնարավորություն է ընձեռում շահագրգիռ բոլոր դերակատարների անմիջական ներգրավմամբ վերանայելու և գնահատելու կատարված աշխատանքը, ինչպես նաև ուղենշելու հետագա համագործակցության հեռանկարներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։