00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Յուրաքանչյուրս պետք է օգնենք մեր ժողովրդին, քանի որ պետության ռեսուրսը փաստացի սահմանափակ է. Արման Վարդանյան Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 8 քաղաքացու մոտԱրտաշատի համայնքապետը փոխեց որոշումը․ կվճարի մանկապարտեզի աշխատակիցներին9 օր է՝ ծնողներս ջերմում են, վարակը հաստատել են ու մոռացել նրանց մասինՀակահամաճարակային անվտանգության միջոցառումները խստացվում են․ ոստիկանություն ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ապրիլյան պատերազմի զոհերի և կորոնավիուսից մահացածների միջև անհարկի համեմատություններ են արվումԳողացված պետհամարանիշերի դիմաց գումար պահանջողների դեմ քրեական գործեր են հարուցվելՈր մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողըՎարչապետը հեռավար ռեժիմով նիստ է վարել և հանձնարարել խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտեց իր աշխատանքը

Մարտի 3-ից 6-ը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Քառօրյա ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովի տարբեր նիստերին հրավիրված էին մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ժողովին ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը:

Գերագույն հոգևոր խորհրդին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության վերջին զարգացումների, առկա մարտահրավերների մասին տեղեկություններ փոխանցեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: ԳՀԽ անդամները Սահակ Բ Պատրիարքին հղեցին իրենց շնորհավորանքներն ընտրության կապակցությամբ և մաղթեցին քաջառողջ ու արդյունավետ երկար գահակալություն:

Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքին: Կատարված աշխատանքների շուրջ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը: ԳՀԽ անդամները ծանոթացան տաճարի վերականգնման ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, որոնք կարոտ են նոր ուսումնասիրությունների և լրացուցիչ աշխատանքների կատարման: Տեղեկացվեց, որ, նկատի ունենալով վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը և առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2021 թվականին:
Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Մայր Տաճարի հիմնանորոգման համար հայտարարված համահայկական հանգանակության, անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի և այդ նպատակով կազմակերպված այցելությունների մասին հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցը:

Ժողովականները գնահատանքով ողջունեցին Միածնաէջ տաճարի հիմնանորոգության և պահպանության, ինչպես նաև համազգային հանգանակության կազմակերպմանն ուղղված բոլոր պատասխանատուների ջանքերը:
Ժողովի օրակարգում կարևոր տեղ էին գրավում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի (ԱԵԺ) կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցերը:

Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ժողովականները լսեցին նաև ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները: Հանձնախմբերի գործունեության և պատրաստված փաստաթղթերի վերաբերյալ զեկույցներ ներկայացրին Կանոնադրությունների մշակման և Թեմական ու ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբերի համաատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 

Գերագույն հոգևոր խորհուրդը, մանրակրկիտ քննարկելով ներկայացված փաստաթղթերը, գնահատանքով ողջունեց կատարված հսկայածավալ աշխատանքը, որը մեծապես ծառայելու է Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Անհրաժեշտ թելադրություններից հետո ժողովականները հանձնարարեցին շարունակել փաստաթղթերի հետագա լրամշակումը: Այս գործընթացում Գերագույն հոգևոր խորհուրդը կարևոր նկատեց հանձնախմբերի կողմից մշակված փաստաթղթերի շուրջ մասնագիտական և հանրային լրացուցիչ քննարկումների կազմակերպումը մասնակցությամբ ԱԵԺ հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում և սփյուռքի տարբեր թեմերում ու համայնքներում:
Հիշյալ փաստաթղթերի լրամշակման անհրաժեշտությունից ելնելով, նաև նկատի առնելով, որ Մայր Տաճարի շին. աշխատանքներն ավարտվելու են 2021 թվականին` Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հետաձգել Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը:

Բուլղարիայի Հայոց թեմում տիրող կացության առնչությամբ զեկույց ներկայացրեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Խնդրի քննարկման և հանգուցալուծման նպատակով Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց հատուկ պատվիրակություն առաքել Բուլղարիա՝ անհրաժեշտ հանդիպումներ ունենալու եկեղեցական, պետական և համայնքային պատկան կառույցների հետ։

Ժողովին նաև քննության առնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը: Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց հոգևոր-վարչական գործունեության զեկույցը: Լսվեցին ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

Քննության առնվեցին Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող այլ հարցեր:

Լրահոս
3 Հուն
Վարչապետի կողմից հրապարակված լուսանկարը կատարված է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տարածքից դուրս. փաստաբանՕգտատերը տեսանյութի ամսաթիվը մայիսի 26-ից փոխել է հունվարի 8․ Ալեն ՍիմոնյանCOVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման և մահերի համար հենց հիմա մեղավոր է նշանակում ժողովրդին․ քաղաքագետ «Բավարիայի» ֆուտբոլիստ Տիագոն վերադարձել է մարզումներին«Շտապօգնությունից ասել են, որ տեղ չկա»․ կորոնավիրուսով հիվանդ, երկկողմանի թոքաբորբ ունեցող քաղաքացին օգնության կարիք ունիԴուք էլ արդեն չեք հասկանում՝ ինչ եք ուզում և ինչ եք անում․ Անի Սամսոնյանը՝ վարչապետ Փաշինյանին«Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Պարոն վարչապետ, հասկացանք, բոլորը մեղավոր են, դուք` ոչ․ Դավիթ ԽաժակյանՀակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով․ Հրաչյա Ռոստոմյան Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը «Արմենիա» բժշկական կենտրոն, զորակոչիկներ եւ ծնողներ. վարչապետը լուսանկար է հրապարակել «Այնտրախտի» ֆուտբոլիստ Ֆերնանդեսը վնասվածքի պատճառով 4 շաբաթ չի մասնակցի խաղինՍա ի՞նչ ընթացակարգ է եւ որքանո՞վ է իրավաչափ նման գործելաոճը. Մարուքյանը՝ «Գլորիայի» գործունեությունը դադարեցնելու մասին Յուրաքանչյուրս պետք է օգնենք մեր ժողովրդին, քանի որ պետության ռեսուրսը փաստացի սահմանափակ է. Արման Վարդանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք. մարզպետ Կուզե՞ք՝ ես նստեմ, եկեք իմ տեղը խոսեք. Համազասպ Դանիելյանը՝ Սերգեյ Բագրատյանին (տեսանյութ) «Ռեալը» հաստատել է, որ Իսպանիայի առաջնությունն ավարտելու է մեկ այլ մարզադաշտումՀամընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ՝ մարդկանց եկամուտները կրճատվելու են. փորձագետ Վարչապետ Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին (լուսանկարներ)Թե քանի տատիկ և պապիկ կմահանա միջոցառման արդյունքում, կտեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում. ՓաշինյանՎանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում Փաշինյանը COVID-19-ի դեմ պայքարի ձախողման ողջ պատասխանատվությունը կբարդի Ավինյանի և Թորոսյանի վրա. Կարպիս ՓաշոյանՍանչոն դեղին քարտ է ստացել պատռված վերնաշապիկի, այլ ոչ թե Ֆլոյդի աջակցության համար. DFBԷժան էմոցիա ծախելու թեման այլևս լայն սպառման պոպկորնի նախկին էֆեկտը չունի. ԶոհրաբյանՍահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը. Քաղավիացիայի կոմիտեՍյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյան (տեսանյութ)Բանակում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը խիստ վերահսկվում է. խորհրդակցություն՝ Արցախում Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար. Փաշինյանը լուսանկար է հրապարակելՈվքեր են «Իմ քայլի» «քյասիբ» պատգամավորներըԿապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան» Արդեն երեք ամիս է, որ բուժաշխատողներն աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում. Գևորգ ՍիմոնյանՀՀ Ազգային ժողովն այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ. Իշխան ՍաղաթելյանՀարյուրավոր միլիոններ՝ բյուջեից. ումից է կառավարությունը սնունդ գնել COVD-19-ով ինքնամեկուսացվածների համարԱրարատ Միրզոյանը և նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնելՓաշինյանը խոսել է իր և իր ընտանիքի ինքնազգացողության մասինՀունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն են հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Որոշ տեղեկություններ` դիմորդների համար. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Մեր իշխանության ծագումնաբանությունն աշխատում է մեր դեմ. Նիկոլ ՓաշինյանMars Avia-ն գրանցված է Սարի Թաղի տուն 10 հասցեով, իսկ Skyball-ը Երևանում օդապարիկներ թռցնող ընկերություն է. ՀՌՀ նախագահՀունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Ավստրիայի Ազգային Խորհուրդը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 8 քաղաքացու մոտՎարչապետի մասնակցությամբ ճեպազրույց՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ՝ ուղիղ2 մանկապարտեզում արձանագրվել են խախտումներ
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»