«Նոա»-ն գոլառատ խաղում հաղթեց «Փյունիկ»-ին
СпортՀայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 17-րդ տուրի շրջանակներում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը` «Նոա»-«Փյունիկ»:
Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն խաղի հաշիվը բացեց հենց մեկնարկում: 2-րդ րոպեին աչքի ընկավ Պավել Դեոբալդը: Այնուհետ 17-րդ րոպեին էլ գոլի հեղինակ դարձավ Ազարովը: «Փյունիկ»-ից Արազ Օզբիլիսը դարձավ դուբլի հեղինակ: Նախ 44-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, այնուհետ 55-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի տարբերությունը: «Նոա»-ն հանդիպման 60-րդ րոպեին կարողացավ հաջողության նժարը թեքել իր կողմը: Թիմին առաջ մղեց Դանիս Պատարուն: Հանդիպման վերջանամասում ըստ մրցավարի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ազարովը` դառնալով դուբլի հեղինակ:
17-րդ տուրը մեկնարկել էր նախօրեին, որտեղ «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Մարտի 8-ին կկայանա ևս մեկ հանդիպում` «Արարատ»-«Լոռի» (ժամը 14:45-ին):