Պարտվեց այն թիմը, որն ավելի շատ սխալներ թույլ տվեց. Բերեզովսկի
SportԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզոսվկին հիասթափված է «Նոա»-ից կրած պարտությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ խաղից հետո Բերեզոսվկին մասնավորապես ասել է. «Բոլորս ենք հիասթափված: Սակայն այս խաղով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվելու է կյանքը: Պարտվեց այն թիմը, որն ավելի շատ սխալներ թույլ տվեց: Եզրային պաշտպանները շատ ավելի սխալվեցին»:
Բերեզովսկին խոսքով` միային կիսապաշտպանության գծում գործող ֆուտբոլիստներն են հաջող գործել անհաջող այս խաղում:
«Ամբողջ թիմը մեծ մոտիվացիայով էր խաղում, սակայն ֆուտբոլիստների անձնական սխալները թույլ չտվեց հաղթել այս խաղում»,-շեշտեց մասնագետը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Նոա»-ն 4:2 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին: