«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Շալկե»-ի հետ
SportԳերմանիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Հոֆենհայմ»-ը մրցեց «Շալկե»-ի հետ:
Բունդեսլիգայի այս տուրում «Հոֆենհայմ»-ը ոչ-ոքի` 1:1 ավարտեց հանդիպումը «Շալկե»-ի հետ: Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանը բացակայում էր «Հոֆենհայմ»-ի հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է: