Կին բռնցքամարտիկը թաքցրել է իր սեռը՝ տղամարդկանց հետ մենամարտելու համար (լուսանկարներ)
SportՌուս մարզուհի Տատյանա Դվաժդովան հայտնել է, որ թաքցրել է իր սեռը տղամարդկանց հետ մենամարտելու համար: Այս մասին հաղորդում է Լենտան:
Դվաժդովան պատմել է, որ ստիպված է եղել հանդես գալ որպես Վլադիմիր Երմոլաև, քանի որ իրեն թույլ չեն տվել մենամարտել իր անունով:
«Ես զբաղվում եմ բռնցքամարտով և կողմ եմ, որ կանանց թույլ տան մենամարտել տղամարդկանց հետ»,- հայտարարել է նա:
Բռնցքամարտիկը նաև նշել է, որ իրեն տղամարդկանցից թույլ չի համարում և հաղթել է արական սեռի ներկայացուցիչներին մի քանի սիրողական հանդիպումներում:
Դվաժդովան խոստովանել է, որ քննադատությունների նույնպես արժանանում է, բայց չի պատրաստվում հանձնվել:
Նշենք, որ կին բռնցքամարտիկն արդեն իսկ մասնակցել է 17 սիրողական մենամարտի, որոնցում իր հակառակորդները եղել են «ուժեղ սեռի» ներկայացուցիչներ: