«Եթե թույլ չտաք ծննդաբերությունները Մարալիկի ծննդատանը՝ ճանապարհներ կփակենք»․ իրավիճակը լարված է
ОбществоԱյսօր՝ մարտի 9-ին, Մարալիկի ծննդատանն էին հավաքվել Շիրակի մարզի մի քանի համայնքի բնակիչներ։ Հղիները, նրանց ամուսիններն ու հարազատները պահանջում էին, որպեսզի առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատանը թույլ տա ծննդօգնություն ցուցաբերել։
Նրանք ասում էին՝ եթե նախարարությունը շարունակի իր կոշտ դիրքորոշումը և թույլ չտա ծննդաբերությունները Մարալիկի ծննդատանը, ապա իրենք նույնիսկ կդիմեն ճանապարհներ փակելու քայլին։
«Մեզ համար ավելորդ անհարմարություն են ստեղծում․ ինչպե՞ս կարող ենք այս վիճակում հասնել Գյումրիի կամ Արթիկի ծննդատուն։ Մարալիկի ծննդատունը շատ լավ բուժսպասարկում է իրականացնում, ինչո՞ւ են ուզում փակել այն»,- ասում էին հղիները։
Ծննդատան աշխատակիցների խոսքով՝ ծննդատանը մինչ օրս ոչ մի ծննդաբերություն վատ ավարտ չի ունեցել, ծննդատունն այժմ սարքավորումների խնդիր չունի։