Սյունեցուն լավ չեք ճանաչում, եթե հավաքեք՝ ասեք, միգուցե թարս անեն․ Հունան Պողոսյան (տեսանյութ)
ՏեսանյութերՍյունեցուն լավ չեք ճանաչում, եթե հավաքեք՝ ասեք, միգուցե թարս անեն, ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ լուրեր կան, թե այս օրերին մարզպետները հավաքում են համայնքապետներին ու հրահանգում «Այո»-ի համար ձայներ ապահովել։
Հունան Պողոսյանը արձակուրդ չի վերցրել, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում իրականացվող քարոզարշավի ընթացքում ինքը ևս հանդիպում է սյունեցիների հետ։ Լրագրողները տարակուսեցին՝ սա կարող է դիտվել իբրև քարոզարշավ։
«Տեսեք, վարչապետն ազատորեն քարոզարշավն իրականացնում է փողոցներում, իսկ ես հանդիպել եմ Ագարակի մեր աշխատակիցների հետ։ Ես քարոզարշավի չեմ մասնակցում, աշխատանքային հանդիպում է Ագարակի կոմբինատի աշխատակիցների հետ»,-ասաց Հունան Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․