Երեխան օրորոցում խեղդվել ու մահացել է. որն է պատճառը
SocietyՄելիքգյուղում 7 ամսական փոքրիկը շնչահեղձ է եղել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանը՝ անդրադառնալով օրորոցում մահացած հայտնաբերված երեխայի դեպքին։
«Երեխան վատառողջ է եղել, խորխը եկել շնչափողը փակել է, որի հետևանքով խեղդվել է։ Դիահերձարանում էլ նույն բանն են ասել։ Դեպքը կիրակի օրն է եղել, երկուշաբթի պետք է տանեին հիվանդանոց, բայց չհասցրին»,- նշեց Շահբազյանը։
Համայնքապետը նշեց՝ մահացած երեխան երիտասարդ ծնողների առաջնեկն ու միակ երեխան էր․ «Երիտասարդ ընտանիք են, հայրը մոտավորապես 25 տարեկան, մայրը՝ 19-ը»,- ասաց համայնքապետը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիքգյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։