Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդը BMW-ով կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու բախվել պատին
Արտակարգ Պատահար

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 40-ամյա Միքայել Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 97 GG 888 համարանիշի ավտոմեքենայով Շերամի փողոցի թիվ 90/1 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել բենզալցակայանի աշխատակիցների սենյակի պատին։
Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և, բարեբախտաբար, հրդեհի բռնկում տեղի չի ունեցել։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: